Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ

Էդուարդ Շարմազանովը գրում է. Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝ Արագածը չենք նկատում, իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։

Իսկ ո՞վ է ասում, որ չենք նկատում Արագածը։

Արագածն էլ ենք նկատում, Խուստուփն՝  էլ, Լալվարն՝ էլ … դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։

Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին, Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։

Ինչու՞։

Ի՞նչ խնդիր ես լուծում։

Ուրացու՞մ։

Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։

Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։