Նիկոլ Փաշինյանը չի հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու է մեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու մեր իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի
Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:
Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:
Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը…
Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:
Հ.Գ.
Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»,- գրել է նա: