Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձինք, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն: Քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մենք մանկապարտեզներում ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,- այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Տիգրան Ավինյանը:

Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնց հաջորդեց բողոքի ալիք, թե մանկապարտեզներում  երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր են լինում։

Սոցցանցերում անգամ ստորագրահավաք է սկսվել, որով պահանջվում է մանկապարտեզներում երեխաների առօրյան և մանկավարժների գործունեությունը վերահսկելու համար տեսախցիկներ տեղադրել։

 Մի քանի հսկողություն իրականացնող անձանց պետք է հասանելի լինեն տեսահսկման տեսախցիկները, քաղաքապետարանը պետք է վստահ լինի, որ նախադպրոցական հաստատություններում բարեկեցիկ միջավայր ունենք. հավելել է Ավինյանը։