«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանին հարցրինք, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ոստիկանները ուժ կիրառելով ձերբակալել են, նրանց մեղադրում են խուլիգանության մեջ, իսկ խուլիգանություն են համարում Նիկոլ Փաշինյանի հասցեին ենթադրյալ հայհոյանքները․
«Դե եթե դա խուլիգանություն է, ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան»,- ասաց Սրբազանը՝ շարունակելով․ «Ասել է, չէ՞ ազգը։ Սա ուղղակիորեն ահաբեկչություն է՝ բոլոր առումներով է ահաբեկչություն, որպեսզի որոշակի իմաստով մարդկանց ձայնը լռեցնեն»,- պաատսխանեց Սրբազան հայրը։
Բագրատ Սրբազանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ այս ամենը կապված է Տավուշի գյուղերի հանձնման հետ․
«Ուղղակիորեն՝ չգիտեմ, բայց անուղղակի՝ հավանաբար»։