«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով՝ չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել:
Հարգելի հաճախորդներ ահազանգեր ենք ստանում, որ խարդախները կրկին ՀայՓոստի անունն են շահարկում:
Այս անգամ քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե, ՀայՓոստի անունից, որոնցում նշվում է իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար, ապա խնդրում են 12 ժամվա ընթացքում հաստատել իրենց հասցեն՝ անցնելով իրենց տրամադրած կեղծ հղումով:
Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:
Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձանական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:
Հավելենք, որ ՀայՓոստի հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից.
Կայք՝ https://www.haypost.am/
ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am
Ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl
Հեռախոսահամար՝ (010) 514-514