Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ։ Նրանք ամուսիններ են։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին տեղափոխվում է կնոջ դին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դին։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր. հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել են նաև հարևան բնակելի տները։