Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Փլատակներից դուրս են բերել մի կնոջ ու մի երիտասարդի

Նոր Արեշի 34 փողոցում փլուզված տան փլատակներից փրկարարները դուրս են բերել  մի  կնոջ և մի երիտասարդի: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ երկուսն էլ ողջ են:

Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

«Զուգահեռ միջոցառումներ են իրականացվում՝ հասկանալու համար՝ էլի կա՞ն տուժած անձինք փլատակներում, թե   ոչ: Նախնական երկու տուն է փլուզվել, հարակից տները վնասվել են:  Պատճառների մասին ոչինչ չենք կարող ասել, քննություն պետք է տեղի ունենա»,-ասել է նա:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչի հետևանքով փլուզվել են նաև հարակից տները։