Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է

23/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Նամակի բովանդակությունն ինքնին հետաքրքրական չէր լինի, եթե չհրապարակվեր ՌԴ նախագահ Պուտինի` Բաքու կատարած աշխատանքային այցից հետո, եւ եթե այնտեղ գործածված չլիներ մի նոր եզրույթ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Մամեդյարովը նամակ է գրել ոչ թե Պուտինի այցից հետո, այլ հուլիսի 19-ին դեռեւս, սակայն նամակի բովանդակությունը հրապարակվում է այժմ:

Նամակում Ադրբեջանի ԱԳ նախարարը բնութագրում է Հայաստանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում: Այն, ըստ Էլմար Մամեդյարովի, fait accompli է (կատարված փաստի առջեւ դնել): «Հայաստանը փորձում է փոխել օկուպացված տարածքների ազգագրական, սոցիալ-մշակութային բնույթը` կառուցելով նոր բնակելի տներ, վերակառուցելով օդանավակայանը, տարբեր ավտոճանապարհներ եւ այլն…», գրել է Մամեդյարովը` Բան Կի Մունին: Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաեւ, թե ինչպես է «Հայաստանը Սիրիայից ներգաղթած հայերով բնակեցնում օկուպացված տարածքները»:

Դատելով հանգամանքից, որ նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրվել է ավելի քան մեկ ամիս առաջ եւ այս ամբողջ ժամանակահատվածում մնացել է անպատասխան, ուրեմն Բան Կի Մունը անհրաժեշտություն չի տեսել պատասխանելու Մամեդյարովի նամակին, գոնե տեղեկացնելու, որ այն ընդունվել է որպես «ի գիտություն»: Առհասարակ այս նամակում ամենաուշագրավը ոչ թե դրա` բոլորին արդեն ձանձրացրած տեքստն է, այլ «թողարկման ժամկետը», ինչպես նաեւ դրանում գործածված եւ Հայաստանի քաղաքականությունը բնորոշող նոր եզրույթը: Բաքվում Պուտինը ընդգծեց, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով…»: Ընդամենը օրեր անց Մամեդյարովը հրապարակայնացրեց իր նամակըՙ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ գրված է. «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»: Փաստորեն, չնայած Բաքվում Ռուսաստանի նախագահը Բաքվին ասում է, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով», Բաքուն ավելի ուշ հայտարարում է, թե «Հայաստանի հետ քաղաքական միջոցներով բանակցություններ անցկացնելու ջանքերը արդյունք չեն տալիս…», եւ ուղղակիորեն սպառնում է պատերազմով, դրա ողջ պատասխանատվությունը կանխավ բարդելով Հայաստանի վրա:

Էլմար Մամեդյարովը փորձառու դիվանագետ է եւ հրաշալիորեն հասկանում է, որ ՄԱԿ-ն ու իր գլխավոր քարտուղարությունը վաղուց արդեն այն կառույցն ու օղակը չեն, որ կարող են ինչ-որ գործուն միջամտություն ունենալ միջազգային այնպիսի նուրբ հակամարտությունում, ինչպիսին, օրինակ, ղարաբաղյանն է: Փաստորեն, Մամեդյարովը հասկանում է, որ իր նամակը` Կի Մունին, «Հայաստանի հետ քաղաքական միջոցներով բանակցություններ անցկացնելու ջանքերի պես» որեւէ արդյունք չի տալու, գիտի ու գրում է:

Հետեւաբար, Մամեդյարովին (Բաքվին) անհրաժեշտ է ոչ թե ՄԱԿ-ի գործուն միջամտությունը հակամարտությունում, այլ հերթական անգամ բարձրաձայնել, որ ԼՂ հակամարտությունում Հայաստանին պետք է պատժել, քանի որ Երեւանը վարում է fait accompli-ի քաղաքականություն: Հենց այս ֆրանսերեն եզրույթի բանեցումն իր քաղաքական-դիվանագիտական բառապաշարում նորույթ է Բաքվի համար: Ադրբեջանը լավ հասկանում է, որ ժամանակի ընթացքում ինքը ավելի է հեռանում Ղարաբաղից, այնտեղ ապրող բնակչությունից եւ այնտեղ կառուցվող ու վերակառուցվող բնակելի տներից, օդանավակայանից ու ավտոճանապարհներից: Չի բացառվում, որ Բաքուն առաջին անգամ բարձրաձայն խոսելով հայկական fait accompli-ի մասին, հեռահար նպատակ ունի արդյունքում ցույց տալ սեփական ժողովրդին, որ Ղարաբաղի հետ իրենք այլեւս կապ չունեն, որ իրենք ամեն ինչ արեցին, որ «այդպես չլինի», անգամ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ գրեցինք», բայց…

Մամեդյարովը այս ամենն իհարկե հասկանում է եւ դրա համար էլ նամակ է գրում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ավելի ճիշտՙ դրա համար էլ նա մեկ ամիս անց հրապարակայնացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակն այն մասին, որ Բաքուն կատարված փաստի առջեւ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԴԻՄԵԼ Է ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵԻՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԴԻՄԵԼ Է ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական