Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Հասանք. ի՞նչ է նշանակում նոր սահմանադրություն

1. Կործանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Իլհամ Հեյդարի Ալիևի ձեռամբ:

2. Ավարտել Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական կենսագործունեությունն ու գոյությունը և լուծարել այն Իլհամ Հեյդարի Ալիևի բաց պահանջով:

3.Ստեղծել Չորրորդ Հանրապետություն, որի հիմնադիրը կլինի Նիկոլ Փաշինյանը:

4. Չորրորդ Հանրապետության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի անվան Նոր Հայաստանը որևէ պարագայում և որևէ ձևով չդարձնել Հայաստանի երրորդ Հանրապետության իրավահաջորդ բոլոր առումներով:

5. «Նոր Հայաստանի» հիմնադիր Փաշինյանին դարձնել սակրալ մարմին, որի առաջ կդրվի խնդիր՝ «Նոր Հայի» ձևավորումը Նոր Հայաստանի համար, որը որևէ կերպ և որևէ առումով չպետք է իրեն ասոցացնի այն ամենի հետ և իրեն իրավահոջորդ համարի այն ամենի, ինչ եղել է լայն իմաստով ՆԱԽԿԻՆՈւՄ:

P.S. Ֆենոմենը նրանում է, որ երկրի ղեկավարը օրեր առաջ հայտարարում է, որ պատրաստվում է այդ երկրի քաղաքացիների ձեռամբ և այդ երկրի թշնամու պահանջով լուծարել ու դադարեցնել պետության սահմանադրական գոյությունը, որի ղեկավարն է ինքը, բայց այդ քաղաքացիները քննարկում են ձյունն ու ձնամաքրման որակը:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ