Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանցի փորձագետների մտքեր Արցախի խնդրի մասին

Գեղամ Մկրտչյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն

«Ռուսարմինֆո» լրատվական գործակալությունը հունվարի 4-ին տեսանյութ է հրապարակել ռուս հինգ փորձագետների կարծիքներով՝ վերնագրելով այն «Հայերին կվերադարձնեն Ղարաբա՞ղ, թե՞ Ղարաբաղը հայերին. հիմքեր կան»: Տեսանյութում  արտահայտված մտքերը ռուսերեն հավաք ներկայացված են սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների «Խաչմերուկ» հասարակական կազմակերպության կայքում: Դրանց թարգմանությունը համառոտ՝ ստորեւ:

Վադիմ Տրուխաչով, քաղաքագետ, պատմաբան.- Սա բարդ հարց է եւ միջազգային իրավունքի հարթությունում չէ, որովհետեւ միջազգային իրավունքը չի կարգավորում պետության փլուզման ընթացակարգը: Այդ պատճառով էլ ինչպես Խորհրդային Միության, այնպես եւ Հարավսլավիայի փլուզումը տեղի է ունեցել դուք ինքներդ գիտեք ինչպես՝ պատերազմների օգնությամբ: Եվ այն, ինչ այժմ տեղի է ունենում, ընդհանուր առմամբ արդյունք է Խորհրդային Միության փլուզման: Ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ինքնորոշման սկզբունքն այստեղ չի գործում: Հայերն ունեն իրենց պետությունը, այն կոչվում է Հայաստան: Ինքնորոշման սկզբունքը տարածվում է նրանց վրա, որոնք իրենց պետությունը չունեն: Ադրբեջանն էլ չի եղել ՄԱԿ-ի հիմնադիրների թվում, այդ պատճառով տարածքային ամբողջականության հարցը եւս մնում է առկախ: Պատմությունն իրականում չի ավարտվել…

Ավելի հավանական է՝ հարցը կլուծվի հետեւյալ կերպ: Ռուսաստանն Անդրկովկասում՝ վերջ, այնտեղ նա այլեւս չկա… Հարցը կլուծի Արեւմուտքը՝ հաշվի առնելով Թուրքիայի կարծիքը: Արեւմուտքի համար ձեռնտու չէ Հայաստանի անհետացումը, դա իր շահերից չի բխում: Ռուսաստանի համար առավել եւս ձեռնտու չէ: Ադրբեջանը ոչ մի պատերազմ բուն Հայաստանի դեմ չի սանձազերծի, բայց Թուրքիան կստանա  միջանցք՝ ի շահ Արեւմուտքի, Կենտրոնական Ասիա դուրս գալու եւ այնտեղ Ռուսաստանի ու մասամբ Չինաստանի կյանքը փչացնելու համար: Փոխարենը  Հայաստանը կստանա Ադրբեջանի երկու շրջան, որոնք նախկինում Ղարաբաղը կապում էին Հայաստանի մնացած տարածքի հետ: Հասկանալի է, որ այդ որոշումը ոչ ձեզ, ոչ նրանց դուր չի գա: Բայց Արևմուտքը ձեզ չի հարցնի: Ի տարբերություն Ռուսաստանի, նա ձեզ հետ ձեւականություններ չի անի, կասի՝ ահա այսպես է և վերջ:  

Նրանց՝ Արեւմուտքի համար ձեր հակամարտությունը ավազով մանկական խաղ է. ո՛չ դուք, ո՛չ Ադրբեջանը նրանց համար հետաքրքիր չեք: Հայաստանը սահմանափակ չափով հետաքրքիր է պահպանելը որպես Թուրքիայի համար մատի փուշ, որ թուրքերը շատ չլպիրշանան: Մյուս կողմից, Թուրքիայի շահերը մասնակիորեն հաշվի կառնեն, որպեսզի նրան ուղղեն Ռուսաստանի դեմ եւ մասամբ Իրանի դեմ: Դրա համար նրանց՝ Արեւմուտւքին եւ Թուրքիային, հարկավոր է միջանցք… (Իսկ) Ադրբեջանը պետք է դառնա Ռուսաստանի համար նոր խնդիրների աղբյուր:

Կարինե Գեւորգյան, արեւելագետ.– Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի վարչակազմը շարունակում է գոյություն ունենալ: Շատ այլ բաներից բացի, անցած բոլոր տարիներին նա այնուամենայնիվ կազմավորված է եղել եւ ճանաչվել է ամենատարբեր միջազգային մակարդակներում: Կարծում եմ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի քիչ շտապել է՝ դատապատելով Իրանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքի մասին: Որովհետեւ հարցը օրակարգից հանված չէ. նրանք ըստ էության տեղահանվածներ են:  Հետեւաբար հարցն առկախված է: Չէի ասի, թե պաղեստինցիների հետ իրավիճակի լրիվ նմանություն կա, այնուամենայնիվ հարցը մնում է: Այդ հայտարարությունը վերաբերում է Իրանի միջազգային գործունեությանն ու դիրքին: Իրանը մտադիր չէ ժխտել այս համայնքի գոյությունը, դա հասկանալի է:
Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքագետ (նրա տեսակետներին, որոնք անցյալ տարվա ընթացքում հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների մոտ երեք տասնյակ հոդվածներում, «Ազգի» ընթերցողներին բազմիցս ծանոթացրել ենք: Այդ  տեսակետների վերաբերյալ ամենաթարմ հոդվածը՝ «ԱՄՆ Պետդեպը շարունակում է Անդրկովկասում ՌԴ ԱԳՆ-ի հետ խաղում հաղթել», տպագրվել է թերթի 2023 թ. վերջին՝ դեկտեմբերի 22-ի համարում: Ուստի նորից չենք անդրադառնում- Գ. Մ.):

Նատալյա Նարոչնիցկայա, Պատմական հեռանկարի հիմնադրամի նախագահ.– Կա,  չէ՞, ընդհանրապես, մարդու իրավունքների խնդիր: Եթե մենք խոսում ենք նաեւ ինքնորոշման, ասենք՝ Դոնբասի, Ղրիմի ռուս մարդկանց ազգային ինքնորոշման մասին, ապա ղարաբաղցիները, իսկ ավելի ճիշտ՝ արցախցիները, նրանք էլ ունեն դրա իրավունքը: Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չդրեցին այդ հարցը: Եվ սկսվեց արտագաղթը, որովհետեւ պատմությունը շատ ցավոտ է եւ օրինակներ է տվել. նրանք համարում են, որ իրենց համար այնտեղ ապրելն անտանելի կլինի… Ե՛վ սպանություններ կարող են լինել. ե՛ւ այլ բաներ, ե՛ւ պարզապես՝ ստեղծված անտանելի պայմաններ: Եթե չկա ինքնավարություն, եթե դա պաշտոնապես պետական կառուցվածքում չկա, ապա ո՞վ դրա համար պատասխան կտա: Թեկուզ այնտեղ դա չցանկանան, բայց ադրբեջանական իշխանությունները ինքնավարության առկայության դեպքում ուղղակի պարտավորված կլինեին գոնե հաշվետու լինել համաշխարհային հանրությանը, թե ինչ-ինչ իրավունքներ ապահովված են, դպրոցներ կան, կրթությունը մայրենի լեզվով է եւ այլն: Մյուս կողմից, Ալիեւն էլ համենայն դեպս կցանկանար երեւալ ոչ համասցիների նման, այլ իբրեւ քաղաքակիրթ գործիչ: Բայց Ալիեւն Ալիեւ է, իսկ ահա շարքային այդ չարացած ադրբեջանցիները խաչերի վրա են կրակում ու ոչնչացնում. նրանցից կարելի՞ է սպասել քաղաքակիրթ վերաբերմունք: Ինձ թվում է՝ ոչ: Ուրեմն մտավախություններն արդարացված են:

Մի տեսակ դժվար է հավատալ, որ (Արցախն) արդեն հաձնեցին եւ վերջ: Թվում է՝ այժմ հետին թվով ինչ-որ կերպ պիտի ծոծրակները քորեն ու այնուամենայնիվ հարցը դնեն: Իրական կերպով դա կարող է անել Ռուսաստանը, հարկ եղած դեպքում վերջին հաշվով նաեւ կանգնելով մարդասպանի ճանապարհին:

Նիկոլայ Տոպորնին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ինտեգրացիոն իրավունքի եւ մարդու իրավունքների ամբիոնի դոցենտ.– Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակիչներ բոլորը հեռացել են եւ գնացել կա՛մ Հայաստան, կա՛մ ոմանք Ռուսաստան, ոմանք էլ ավելի հեռու: Եվ ստացվում է տարօրինակ իրավիճակ, երբ նույն այդ Ստեփանակերտը որպես քաղաք կա, բայց այնտեղ բնակիչ, ասում են, մնացել է մոտ 500 մարդ: Իհարկե, բացարձակապես ոչ նորմալ իրավիճակ է: Ոչ մի տեսակ ժողովրդավարական կամ մարդասիրական կանոնի այն չի համապատասխանում: Հասկանալի է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մտահոգությունը, որ այս իրավիճակին ինչ-որ լուծում պետք է գտնել:

Ինձ թվում է՝ այժմ Ռուսաստանը բարդ վերաբերմունք ունի այս հակամարտության նկատմամբ: Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, այսպես ասած, վատացած են քաղաքական, դիվանագիտական առումով: Եվ Ռուսաստանի վերաբերմունքն էլ երեւի առաջվանը չէ: Հիմա էլ, տեսեք, ԵՄ-ն հայտարարում է, Ռուսաստանը չի հայտարարում: Ինձ թվում է՝ ռուսաստանյան իշխանությունները պարզապես որոշել են դադար առնել այս իրավիճակում: Ես մի միտում եմ նկատել, որ ՄԱԿ-ում ինչ-որ ջանքեր են ձեռնարկում եվրոպացիք ու ամերիկացիք: Իսկ մերոնք միշտ դեմ են հանդես գալիս կամ չեն պաշտպանում: Որովհետեւ Ուկրաինայով պայմանավորված՝ նույնպես հարաբերությունները շատ վատ են: Իսկ երկրորդ լինել, ուրիշներին հետեւել Ռուսաստանը չի սիրում:

Իսկ խնդիրն իրականում հեշտ չէ: Ինչպե՞ս այն լուծել առանց Բաքվի: Դուք հո չեք կարող լուծել՝ Գրանադայում բանաձեւ ընդունելով: Իսկ ո՞ւր է դրանում Ադրբեջանի մասնակցությունը: Այնպես որ ինչ-ինչ գործնական քայլեր են պետք: Թող, ասենք, Ֆրանսիան որոշի ու խաղաղարար առաքելություն մտցնի այնտեղ՝ Ստեփանակերտ, ապահովելու հայ փախստականների վերադարձը: Նրանք ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որ մարդկանց իրավունքներն ապահովեն, եւ դա գործնական ճիշտ դիրքորոշում է: Իսկ հազարավոր կիլոմետրերով այն կողմ թղթի վրա արածն ի՞նչ է:

Երեւի հարկավոր է շարունակել ճնշում բանեցնելը: Ասենք՝ ինչպես Ռուսաստանի դեմ են անում, կամ Բելառուսի, Բաքվի դեմ պատժամիջոցներով: Ինչ-որ տնտեսական, ֆինանսական պատժամիջոցներ: Դա գուցե կազդի ու դեր կխաղա:Պատրաստեց

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ 

Նախորդ գրառումը

Արցախին իրանական աջակցության հարցի շուրջ

Հաջորդ գրառումը

Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական