Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Թուրքիայի խորհրդարանն այսօր կքննարկի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը

ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը պաշտոնապես ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի օրակարգում։

Հարցը կքննարկվի երեք միջազգային ակտերի թվում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ դրանց վերաբերյալ քվեարկությունը կկայանա հունվարի 23-ին։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ  արձանագրության վավերացման հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել Մալայզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և Կորեայի Հանրապետության հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը: