ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը փետրվարի 6-10-ը կգործուղվի Ավստրիա։ Վիեննայում նա կմասնակցի Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից անցկացվող տարածաշրջանային ծրագրի ճանաչողական սեմինարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մնացականյանին գործուղելու որոշումից տեղեկանում ենք, որ Վիճկոմիտեի նախագահը գործուղումից վերադառնալուն պես՝ երեք օրվա ընթացքում, վարչապետի աշխատակազմին պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել սեմինարի ժամանակ։
Նշենք, որ Ավստրիայի գործուղման ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։
Ս․Վ․