Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՐՎԱԿՆԵՐ ՈՒ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ

28/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Եթե վերջին պահին որեւէ պատճառով հետքայլ չկատարվի, ապա վաղը բրիտանա-ամերիկյան ռազմանավերն ու օդանավերը կհարձակվեն Սիրիայի վրա: Ոչ նպատակն է առայժմ պարզ, ոչ էլ շարժառիթըՙ համոզիչ: Պարզ է միայն պատրվակըՙ պատժել նախագահ Ասադի վարչակարգին երկրում քիմիական զենքի օգտագործման համար, առանց սպասելու ՄԱԿ-ի տեսուչների եզրակացությանը: Արդեն, վերջիններիս տրված մանդատը խիստ սահմանափակ էՙ ընդամենը արձանագրել քիմիական զենքի օգտագործման փաստը, առանց որոշելու, թե ո՞վ է այն օգտագործել. բանա՞կը, թե՞ ընդդիմությունը: Թեեւ բնավ բացառված չէ, որ օգտագործողը եղել է ոչ մեկը, ոչ էլ մյուսը, այլՙ Իսրայելը, Թուրքիան կամ մի երրորդ կողմՙ Ասադի վարչակարգը տապալելու եվրոամերիկյան երկար փայփայված ծրագիրն ի կատար ածելու պատրվակ հայթայթելու համար: Եվ ինչպես նմանօրինակ բոլոր դեպքերում, պարզ է նաեւ կարգախոսըՙ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դեմ Սիրիայի ժողովրդինՙ երեխաներին, կանանց եւ ծերերին պաշտպանել: Իբր:

Ակամա, բայց անհրաժեշտաբար կարող ենք հիշել վերջին 20 տարիներին Մ. Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների մասնակցությամբ տեղի ունեցած նմանօրինակ նախահարձակումները: Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք, Լիբիա եւ 2 տարուց ի վերՙ Սիրիա: Բոլորն էլ տեղի են ունեցել նույն կամ նման կարգախոսների ու պատրվակների ներքոՙ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, էթնիկական զտումների դեմ, ահաբեկչության դեմ պայքար, միջուկային եւ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման կանխարգելում, բռնապետերի ձեռքից ժողովուրդների ազատագրում եւ այլն: Չմոռանանք նաեւ ժողովրդավարությունը: Ու չունենք որեւէ օրինակ, երբ ՆԱՏՕ-ի հարձակումներին ենթարկված որեւէ երկիր ու ժողովուրդ, այդ եւ նման արյունոտ նախաձեռնություններից հետո լայն շունչ քաշած լինիՙ եւ խաղաղ իր գոյությունն ու գոյակցությունը վայելի: Իրաքում ականված ավտոմեքենաները գրեթե ամեն օր դեռ պայթում ենՙ հարյուրավոր զոհեր խլելով, Աֆղանստանում ահաբեկչական կրքերն ու գործողությունները ոչ միայն չեն դադարում, այլեւ սպառնում են վարակել հարեւան երկրները, Լիբիայում արդեն 3-րդ տարին, գնդապետ Քադդաֆիի հոշոտումից հետո, կառավարություն չի կազմվում եւ կարգուկանոն այդպես էլ չի հաստատվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի կենտրոնում գտնվող նախկին Հարավսլավիային, ազգամիջյան ատելությունն այնտեղ բնավ չի վերացել եւ մի օր անպայման իր արյունոտ ելքը կգտնի:

Հակառակ Մ. Նահանգների տարբեր պաշտոնյաների հավաստիացումներին, թե Սիրիայի դեմ ՆԱՏՕ-ական հարձակողականը կլինի կարճատեւՙ ընդամենը երկու օր, սակայն բոլոր տվյալները կան, որ դեռ երկար ժամանակ այդ երկիրը չի հանդարտվի ու նրա հետագա մասնատումը անխուսափելի կլինիՙ ընդգրկելով նաեւ հարեւան երկրները:

Ուրեմն ինչո՞ւ մարդասիրակա՜ն, խաղաղասիրակա՜ն, առաջադիմակա՜ն այս կարգախոսները, սեփական ժողովուրդներին խաբելո՞ւ համար: Բայց նախադեպերն այնքան շատ են, այնպիսի կարճ ժամանակամիջոցում կատարված, որ ողջամիտ եւ իրատես որեւէ մարդ չի հավատա նման բլեֆներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՆԱՆՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՂԹԵՑ

Հաջորդ գրառումը

ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական