Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Կրասնոյարսկում պարտքը չվերադարձնելու համար սպանել են հայ պարտատիրոջը

Հայաստանի բնակչին սպանելու կասկածանքով Կրասնոյարսկում քննություն է սկսվել։

Հային սպանելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։ 56-ամյա բնակչին հայը պարտքով փող է տվել։ Պարտքը հասել է 1 միլիոն ռուբլու։

Որպեսզի պարտքը չվերադարձնի, նա որոշել է դիմել «հեշտ միջոցի»՝ վերացնել պարտատիրոջը։

«Նա ներգրավել է ընկերոջը՝ խոստանալով վճարել 50 հազար ռուբլի։ Պարտքը վերադարձնելու պատրվակով նրանք տուժածին բերել են պարտապանի ընկերոջ տուն եւ սպանել՝ գլխին հարվածելով»,- հայտնում է «Ռիա-Նովոստի»-ն։

Հանցագործությունը թաքցնելու նպատակով նրանք տուժածի մարմինը նետել են առուն։

Քննության տվյալներով՝ բռնության նշաններով տղամարդու դիակի մասին հաղորդում է ստացվել դեկտեմբերի 23-ին։

Երկրամասի ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ սպանվածը Հայաստանի  75-ամյա բնակիչ էր, որը պետք է տուն թռչեր մահվանից մի քանի ժամ առաջ։ Քննիչները պարզել են, որ սպանվածը մի քանի տարի ապրել է Աչինսկում՝ բուժվելու նպատակով, եւ այդ ընթացքում ծանոթներին տոկոսով փող է տվել։