Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս փոխվեց գազի սակագինը եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա

26/06/2020
- 26 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես հաստատեց բնակչության եւ տնտեսվարողների համար գազի սակագինը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: Բնակչության համար այն մնաց  139 դրամ 1 խմ համար, իսկ սոցիալապես անապաով խավի համար 100 դրամՙ 1 խմ համար մինչեւ 600 խմ սպառած գազի համար: Հիշեցնենք, թե ի՞նչ առաջարկ էր ներկայացրել «Գազպրոմ Արմենիան»:

«Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հետեյալ հայտով.

1. Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համարՙ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 100 դրամից դարձնել 135,9 դրամ: Այսինքն, սակագինը բարձրացնել 35,9 դրամով:

2. Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, որոնք ընդգրկված չեն սոցիալական նպաստների համակարգում, այսինքն բնակչությանը վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 139 դրամից դարձնել 135,9 դրամ: Այսինքն, սակագինը իջեցնել 3,1 դրամով:

Հայաստանի կառավարությունը սրան համաձայն չէր, չնայած բնակչության մեծամասնության համար գազի սակագնի նվազում էր: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ:

Առաջին պատճառն ավելի քան պարզ էրՙ վարչապետ Փաշինյանը չէր կարող դա ներկայացնել որպես իր ձեռքբերում, քանի որ դա ռուսական կողմի առաջարկն էր եւ, երկրորդ, քանի որ նրա ասածին հակադրվելու էր անապահով խավի համար գազի սակագնի բարձրացումը:

Երկրորդ պատճառն այն է, որ գազի սակագինը նույնը պահպանելով եւ թույլ չտալով, որ այն նվազի բնակչության մեծ մասի համար, անապահով խավի համար սահմանված ցածր  սակագնի սուբսիդավորումը շարունակելու է իր վրա վերցնել ռուսական կողմը: Հակառակ դեպքում, Հայաստանի կառավարությունը ստիպված կլիներ այդ գումարը փոխհատուցել պետական բյուջեի արագորեն նվազող եկամուտներից:  Արդյունքում, անապահով խավի համար սահմանված էժան գազի սակագնի տարբերությունը մնաց ռուսական կողմի, փաստացիՙ «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսավորման վրա: Սա ի գիտություն արեւմտյան դրամաշնորհներով սնվողների, որոնց գլխավոր «առաքելությունը» Հայաստանում հակառուսական արշավ տանելն է:

Հիշեցնենք նաեւ, որ վերջին անգամ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայմանՙ տվյալ դեպքում նվազեցման հայտով դիմել էր 2016 թ.-ին: Ըստ ընկերության առաջարկի, 146,7 դրամի փոխարեն Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 2017 թ.-ի հունվարից դարձավ 139 դրամ: Բացի դրանից, այն ժամանակ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ տարբերակված մոտեցում եւ արտոնյալ սակագին սահմանեց երեք խումբ սպառողների համար: Ինչը այն ժամանակվաՙ Կարեն Կարապետյան գլխավորած կառավարության ջանքերի արդյունքն էր:

Այդ խմբերից առաջինը վերոնշյալ սոցիալապես անապահով խավն էր, որին մատարարակվող գազի սակագինը 2017 թ.-ի հունվարից դարձավ 100 դրամ:

Արտոնյալ գազի սակագնով գործող երկրորդ եւ երրրորդ տարբերակված սպառողական խմբերը ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկություններն էին, որոնց համար սակագինը 212 դոլար էր 1000 խմ գազի համար: Ռուսական կողմն առաջարկել է բարձրացնել նախկինում արտոնյալ այս խմբերի սակագինըՙ դարձնելով այն 283 դոլար 1000 խմ համար: Արդյունքում, որոշվել է, որ ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող պահածոների, խմիչքների եւ կաթանամթերքի արտադրությունների համար սահմանված գազի սակագինը կբարձրանա հետեւյալ կերպՙ  նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը 212 դոլարի փոխարեն 224 դոլար, իսկ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ըՙ մինչեւ 10 հազար խմ-ի դեպքում 139 դրամ 1 խմ համար, իսկ այդ ծավալը գերազանցելուց հետո յուրաքանչյուր 1000 խմ համարՙ 255,9 դոլար:

Ակնհայտ է, որ սակագների այս բարձրացման հետեւանքով մեր գյուղմթերքի եւ սննդամթերքի արտադրության ինքնարժեքը կբարձրանա, ինչը կարող է բերել նաեւ նրա թանկացմանը: Հայկական ապրանքների ինքնարժեքի բարձրացումը կբերի ներմուծվող համանման ապրանքների դիրքերի բարելավմանը մեր ներքին շուկայում, հայկական արտադրությունների վիճակի վատթարացմանըՙ դրանից բխող տնտեսական եւ սոցիալական բացասական հետեւանքներով: Միաժամանակ, հայկական ապրանքների մրցունակությունը կիջնի նաեւ արտահանման ժամանակ:

Ինչ մնում է խոշորՙ 10 հազար խմ եւ ավելի գազ սպառողներինՙ այդ թվում ջերմաէլեկտրակայաններին, ապա նրանց համար նույնպես սակագինը բարձրանալու է: Ներկայումս այն 242 դոլար է 1000 խմ համար: Օգոստոսի 1-ից նրանց համար մինչեւ 10 հազար խմ սպառման սակագինը լինելու է 139 դրամ 1 խմ համար, իսկ դրանից ավելի սպառված յուրաքանչյուր 1000 խմ գինըՙ 255,9 դոլար: Դա կարող է հանգեցնել էլեկտրաէներգայի սակագնի բարձրացմանը, քանի որ ջերմակայաններում է արտադրվում էլեկտրական էներգիայի շուրջ 40 տոկոսը:

Ամփոփելով վերոնշյալը հարկ է արձանագրել.

1. Հայ-ռուսական հարաբերությունները, հակառակ վարչապետի հավաստիացումների,  փայլուն չեն: Եթե փայլուն լինեին, մենք կունենայինք գազի սակագնային այլ առաջարկներՙ ինչպես օրինակ ունեցանք 2016 թ.-ին:

2. Մենք ինքներս ենք մեղավոր ստեղծված իրավիճակում, քանի որ նախընտրեցինք դատարկ խոստումները, այդ թվում գազի  սակագների մասով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղքը կորոնավիրուսի վրա չգցեք

Հաջորդ գրառումը

Թուրքիայի օսմանյան նկրտումները թիրախավորում են Լիբանանի հայերին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի օսմանյան նկրտումները թիրախավորում են Լիբանանի հայերին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական