Տաթևի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանն ունի առողջական խնդիրներ, նրան կարգալույծ անելու հարցը չի քննարկվում, որովհետև նման հարց գոյություն չունի. հայտնել են Մայր Աթոռից։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է հանրային հարթակներում շահարկվում է Միքայել վարդապետ Գևորգյանին իբր կարգալույծ անելու թեման՝ պարսավանքի թիրախ դարձնելով Մայր Աթոռը։
Դժվար չէ ենթադրել, թե հանրության շրջանում սեր ու հեղինակություն վայելող վարդապետին «կարգալույծ անելու» կեղծ լուրերը շրջանառելու իրական նպատակը որն է։