Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեք կանոն զանգվածային քաղաքականության մասին՝ քաղաքագիտության ու քաղաքականության դասականներից։
Քաղաքականությունը չի արտացոլում մեծամասնության կարծիքը, քաղաքականությունը ստեղծում է այդ կարծիքը (Սթյուարթ Հոլլ)։
Իրական առաջնորդը նա չէ, ով փնտրում է կոնսենսուս, այլ նա, ով ձևավորում է այն (Մարտին Լյութեր Քինգ)։
Քաղաքական ցանկացած խնդրի համար պայքարը պետք է լինի պայքար իշխանության համար (Վլադիմիր Իլյիչ Լենին)։
Գուցե սրանք օգտակար լինեն հասկանալու, թե ինչու մեզ մոտ չի ստացվում»։