Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա. հայտնել է Լիբանանի «Արևելք» հայկական թերթի տելեգրամյան ալիքը:
Al Jazeera-ն տեղեկացրել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, թե ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության:
Իսրայելական բանակը հաստատել է երկրի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զինվորականները հայտնել են, որ պատասխանել են՝ հարվածելով «ահաբեկչական կենտրոնին»: