Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Պետդեպը 10 միլիոն դոլար է խոստանում ՀԱՄԱՍ-ի ֆինանսական մեխանիզմների մասին տվյալներ հայտնողին

ԱՄՆ-ը պատրաստ է մինչև 10 մլն դոլար վճարել տվյալների համար, որոնք կօգնեն դադարեցնել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ֆինանսավորման մեխանիզմները. հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարադատության համար պարգևներ» ծրագիրն առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար պարգև այն տեղեկատվության համար, որը կարող է խաթարել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ֆինանսական պայմանավորվածությունները», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Գործակալությունը հետաքրքրված է ՀԱՄԱՍ-ի ներդրումային պորտֆելի ընկերությունների կառավարմամբ զբաղվող միջնորդներով, շարժման եկամուտների օրինականացման և դրամական միջոցների փոխանցումներով, ինչպես նաև հանցավոր սխեմաների մասին տեղեկություններով, որոնցում ներգրավված են խմբավորման անդամները և նրա կողմնակիցները: