Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ճապոնիայի երկրաշարժը 92 կյանք է խլել, 33 հազար մարդ տարհանվել է

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի, ավելի քան 240 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնում է Kyodo գործակալությունը։

Երկրաշարժից հետո մեծ վնասները, սողանքները և ցնցումները շարունակում են խոչընդոտել որոնողափրկարարական աշխատանքները:

Ավելի քան 40 հաղորդում է եղել փլուզված շենքերի տակ մնացած մարդկանց մասին:

Մոտ 33,000 մարդ շարունակում է տարհանվել Իսիկավա պրեֆեկտուրայում, որն ամենաշատն է տուժել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից։