Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Աբդոլլահիանը հերքել է տեղեկությունները, թե  Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է Արաքս գետը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկությունները, թե  Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը:

 Tasnim գործակալությունը հաղորդում է նրա խոսքը.

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետը աղտոտելու վարկածը»։

Նշենք, որ Թուրքիան պարբերաբար բողոքի նոտա է ուղարկում, թե իբր Մեծամորի ատոմակայանը ոչ միայն աղտոտում է շրջակայքը, Արաքս գետը, որի ջրերը հոսում են Թուրքիա, այլև թմբկահարում են տեխնիկական վտանգները։

Իրանը պարբերաբար անդրադառնում է  Մեծամորի թեմային՝ հերքելով բոլոր վարկածներն ու պնդումները, թե իբր ռադիոակտիվ աղտոտման պատճառով, ամենայն հավանականությամբ, Հայաստանից Իրանի հյուսիսում աճել է քաղցկեղային հիվանդությունների թիվը: