Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ֆրանսիայում 380 մարդ է ձերբակալվել, ահաբեկչական սպառնալիք կա

Ֆրանսիայում Ամանորի գիշերը բերման է ենթարկվել 380 մարդ, այրվել է 745 մեքենա, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշն այնքան էլ մեծ չէ, քանի որ անցյալ տարվա համեմատ՝ 10 տոկոսով ավելի քիչ մեքենա  է հրդեհվել։ Ձերբակալվածների թիվն էլ նույնքան պակաս է։

Ահաբեկչական սպառնալիքով պայմանավորված՝ Ֆրանսիայի տարբեր հատվածներում կտեղակայվեն 90 հազար ոստիկաններ։