«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց»,- կեսգիշերից 18 րոպե անց հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, ուղիղ կեսգիշերին Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մարդասիրական զինադադար: