Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Այս իշխանությունները չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ այս դատավճռով կարող են սահմանափակել իմ քաղաքական ազատությունը. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը փաստաբանական խմբի հետ ներկայացրել է իրենց առաջիկա անելիքները։ Դրանցից ամենակարևորն այն է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի,  դեկտեմբերի 21-ին,Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կայացրեց դատավճիռ։

Դատարանը վճռեց՝ Չալաբյանի ազատությունը սահմանափակել 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։

Ավետիք Չալաբյանը սա համարում է  քաղաքական որոշում, որի նպատակն իրեն լռեցնելն ու ստիպելն է  չպայքարել իշխանությունների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում.