Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանկավարժությունն ու  մշակույթը  միավորող ակունքը. տեղի է ունեցել Կարլեն Միրզախանյանի 100 ամյակին նվիրված «Ակունք»  ֆիլմի պրեմիերան

24/12/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մշակույթի մարդիկ՝ հատկապես միջին և ավագ սերունդը, բախտ են ունեցել ճանաչելու Կարլեն Միրզախանյանին։ Բախտ են ունեցել, որովհետև նրա շնորհիվ են գտել իրենց տեղն արվեստում, ճանապարհ հարթել, ճանաչում ձեռք բերել։

Դիանա Մարկոսյանը նրանց ներգրավել է իր «Ակունք» փաստագրական ֆիլմում և հնարավորություն տվել հետադարձ հայացքով արժևորելու այն նվիրյալին, որի շնորհիվ իրենք հայտնի ռեժիսոր են, պարուսույց, թատրոնի ղեկավար, կինոգետ, երաժիշտ։ Արժևորելու Կարլեն Միրզախանյանին, որի 100 ամյակը լրացավ այս տարի։

Հեղինակն իր ֆիլմն անվանում է  վավերապատում, որը պատմում է, թե ինչպես է Կարլեն Միրզախանյանը 1969 թվականին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում հիմնադրել Գեղագիտական դաստիարակության, ապա Կուլտուրայի ֆակուլտետները և իր շուրջը համախմբել արվեստի փորձառու գործիչների՝ Ֆրունզե Դովլաթյան, Յուրի Երզնկյան,  Հենրիկ Մալյան, Լայերտ Վաղարշյան, Ազատ Ղարիբյան, Ալբերտ Յավուրյան…

Կառլեն Միրզախանյանը դպրոց է ստեղծել՝ մշակույթի և կրթության կառավարման, մանկավարժությունն արվեստին միավորելու, արվեստագետներին իրենց իմացածը սերունդներին փոխանցելու, նրանց նաև մանկավարժություն սովորեցնելու դպրոց, որը մինչև հիմա շարունակվում է։

Նրան  նվիրված ֆիլմի պրեմիերային ներկա էին Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտները։ Սիրելի դեկանին հիշելիս բոլորն ակամայից ժպտում ու ոգևորվում էին, պատմում  նրան բնորոշ հումորներ, կատակներ, դիպվածներ։

Կարլեն Միրզախանյանն իրավաբանի կրթություն է  ստացել, 24 տարեկանում թեկնածուական է պաշտպանել պատմությունից, սակայն մանկավարժությունն ու մշակույթի կառավարումը նրա կոչումն էին, հիմքում… մարդը։ Կինոռեժիսոր  Հարություն Խաչատրյանն ու Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պատմում են, որ նա օգնել է իրենց  Լենինյան թոշակառու դառնալ,  100 ռուբլի թոշակ ստանալ, որն այն ժամանակներում լուրջ գումար էր։

Կարլեն Միրզախանյանն իրենից հետո մի ամբողջ  դպրոց է  թողել, բայց անձնական ոչ մի վավերագրություն։ Վավերագրությունը հուշերն են իրեն հիշողների սրտերում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Հաջորդ գրառումը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է վերընտրված Արմեն Մելիքբեկյանին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
Տեսադարան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է վերընտրված Արմեն Մելիքբեկյանին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական