Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պաղեստինն, ընդդեմ Իսրայելի, դիմել է Միջազգային քրեական դատարան

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների առնչությամբ Պաղեստինը դիմել է Միջազգային քրեական դատարան. ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտնել է Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կարծում ենք, որ այս բոլոր հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, և հետևաբար Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այդ կապակցությամբ մենք դիմումներ ենք ներկայացրել Միջազգային քրեական դատարան»

Սալահ Աբդել Շաֆիի խոսքով՝ դիմումներն ուղարկվել են մոտ երեք շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Ահմադ Խանն արդեն այցելել է տարածաշրջան և նշել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը  կարող էր ռազմական հանցագործություններ կատարել հոկտեմբերի 7-ին, սակայն Իսրայելը՝ նույնպես։

«Մենք ասում ենք, որ ամեն ինչ պետք է հետաքննվի, և բոլոր նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել՝ լինեն պաղեստինցիներ, թե իսրայելցիներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ ազգությունից»,-նշել է նա:

Leave a comment