Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ազգային փոքրամասնությունները Բաբաջանյան համերգասրահում մեծամասնություն էին

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագիրը դիպուկ էր ընտրված՝ «Մեկ տանիքի տակ»: Աշխարհում բոլորս՝ մեծամասնություն, թե փոքրամասնություն, ապրում ենք մեկ տանիքի տակ, բայց խոշորացույցը մի կողմ դնենք. քարտեզով փոքրացող Հայաստանում ենք, որտեղ մեծամասնություն կազմող հայ բնակչության կողքին բարեբախտաբար ազգային փոքրամասնությունների գունեղ խճապատկերը կա: Եւ փառք աստծո, բոլորովին չի խամրել, քանզի հյուրընկալ եւ հանդուրժող, ասպնջական մեր բնավորությունը այլ դավանանք, լեզու, մշակույթ եւ ավանդույթներ հարգել է միշտ, համատեղ գոյակցելու՝ իրարից սովորելու հարստությունից չի զրկել նեղ, այժմ նեղլիկ սահմաններում ամփոփվող մեր երկրի բնակիչներին:

Դեկտեմբերի 8-ին  «մեկ տանիքը»՝ Առնո Բաբաջանյան մարմարակերտ համերգասրահն էր, որ ժամը 17-ից հյուրընկալել էր Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ ուկրաինական, ռուսական, բելառուսական, վրացական, հունական, ասորական, եզդիական, հրեական, գերմանական, լեհական համայնքներին: Ծրագիրը եռամաս էր. նախ տարբեր համայնքների ներկայացուցիչներ պատմում էին իրենց գործունեությունից, անդրադառնում խնդիրներին, որի հասցեատերն ու կատարողն ո՞վ էր, մեզ համար գոնե պարզ չեղավ: Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կազմակերպած միջոցառմանը, որի երկրորդ մասում յուրաքանչյուր համայնք ցուցահանդեսով, երրորդ մասում՝ համերգային կատարմամբ էր գունազարդում երեկոն, սակավ էր «դրսից»՝ հայ մեծամասնության մասնակցությունը, եւ արդարացի էր այդ օրը մեծամասնություն կազմող համայնքների առանձին ներկայացուցիչների ժպտադեմ դժգոհությունը, թե «ամեն տարի մենք խոսում-երգում-պարում ենք, մենք ունկնդրում-ակնդրում, Հայաստանի հայ բնակչությանը չի հետաքրքրում, ներկա չէ»: Իսկ համերգն իսկապես շա՛տ դիտարժան էր, գույներ ու բույր փոխանցող:

Տխուր է եւ անշուշտ զարմանալի, որ ԱԺ-ում ազգային համայնքները ներկայացնող 4 պատգամավորից, ՄԻՊ-ի օգնականից բացի, ՀՀ ուրիշ պաշտոնյա ներկա չէր: Ենթադրելի էր, որ ԱԳՆ-ից պիտի ներկա լինեին, ՀՀ-ում պաշտոնավարող տարբեր երկրների դեսպաններ նույնպես…բայց՝ կամ ազդն ու գովազդն է գծուծ, կամ էլ՝ անփույթ ու անհեռատես, առաջնահերթություններն ընդգծող գրավոր ծրագիր կազմելու ընդունակության բացակայությունն է:

Ադրբեջանը շարունակ կրկնում է՝ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Այդպես չէ, անշուշտ, բայց  սոցհարթակում դատարակաբանելու փոխարեն նախ պատմենք նրանց մասին, ցույց տանք, որ նրանք կան, ՀՀ քաղաքացի են, մեր երկրում արարում են, մայրենի լեզվով դպրոց հաճախում, թերթ հրատարակում եւ սիրում են Հայաստանը: Որեւէ հեռուստաալիքի լոգո, տեսախցիկ ու բարձրախոս աչքս չորսաց… Եվ սա աճող սփյուռք ու համայնք ունեցող ազգի, պետության վերաբերմո՞ւնք է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տրանսպորտային բարեփոխումները` իրական վկայություններով

Հաջորդ գրառումը

«Արցախը համայն հայության խիղճն է, համոզված եմ, որ ազատագրումը չի ուշանա». ԱՐԹՈԻՐ ԽԱՆՋՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«Արցախը համայն հայության խիղճն է, համոզված եմ, որ ազատագրումը չի ուշանա». ԱՐԹՈԻՐ ԽԱՆՋՅԱՆ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական