Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Բաքուն ու դրա մասնաճյուղ պաշտոնական Երևանը սինքրոն աշխատում են

13/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արևմտյան Ադրբեջանի համայնքը հայտարարություն է տարածել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հեռարձակված հարցազրույցում իրականացված էթնիկ և կրոնական խտրականության վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում ազգային փոքրամասնությունների խնդրի մասին, Շառլ Միշելը մանրամասն խոսել է էթնիկ հայերի Ադրբեջան վերադարձի մասին, սակայն ոչ մի խոսք չի ասել  վտարված ադրբեջանցիների վերադարձի մասին՝ Հայաստան։

Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված ու սպանդից մի կերպ փրկված կես միլիոն հայերից ոչ ոք այսքան ժամանակ չի ասել, թե Ադրբեջանն իրենց հայրենիքն է, որ իրենք հայրենիքից են զրկվել, չի ասել, որ այն, օրինակ՝ Հարավարևելյան Հայաստանն է, որտեղ իրենք ծնվել ու ապրել են։ Կարող էին, չէ՞ այդպես ասել։ Բայց չեն ասել։

Իսկ ադրբեջանցիների հավակնությունները Հայրենիքի՛ հավակնություններ են, նրանք ոչ թե ասում են, որ Հայաստանի Հանրապետության, հայերի Հայրենիքում ուղղակի ապրել են՝ որպես ազգային փոքրամասնություն, որտեղից 1990-ականներին ազգամիջյան հակասությունների պատճառով առոք-փառոք տեղափոխվել են Ադրբեջան՝  գույքը վաճառած կամ փոխանակած, առանց մարդկային կամ այլ կորուստ կրելու, այլ պնդում են, որ Հայաստանն իբր իրենց Հայրենիքն է, որի «իրական անունն արևմտյան Ադրբեջան է»։ Նրանք ոչ թե բարձրաձայնում են որպես ազգային փոքրամասնություն՝ Հայաստանում ապրած լինելով՝ Հայաստան վերադառնալու «իրավունքի» մասին, այլ բողոքում են, որ իրենց իբր թե վտարել են իրենց հայրենիքից։ Եվ այս կեղծ, զրպարտչական թեզն անընդհատ կրկնելով՝ նրանք փորձում են մատուցել որպես «պատմական ճշմարտություն»։ Իսկ քանի որ Հայաստանի իշխանություններն այդ թեզին պատասխանում են լռությամբ ու հանդուրժողականությամբ, այսինքն՝ չկա առաջնահերթ դրա դեմ պայքարողը, բերանները ծեփողը, հետևաբար, «արևմտյան Ադրբեջան» ալիևյան կեղծ կառույցը ինչ ուզի, կբարբաջի, սուտը ճշմարտության տեղ կմատուցի ու կշշպռի անգամ Շարլ Միշելին։

Եթե Հայաստանը չի պաշտպանում իր իրավունքները, պատմական ճշմարտությանը տեր չի կանգնում, օտար մե՞կը պիտի պաշտպանի մեզ կամ ասի, որ ադրբեջանցիները ստում են։

Եվ ուրեմն «արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատասխանել է Միշելին.

«Ցանկանում ենք հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանի համայնքը բազմիցս դիմել է Եվրամիությանը, այդ թվում՝ անձամբ Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին, օգնել նրանց այցելել իրենց տները, գերեզմանները,մշակութային հուշարձաններ, որոնք մնացել են այնտեղ։ Եվրամիությունը անտեսեց վտարված ադրբեջանցիների այս կոչերը։

Եվրամիության այս ընտրողական դիրքորոշումը հակասում է մարդու իրավունքներին և բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Եվրամիությանը աջակցություն հայտնել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին, վերջ դնել երկակի ստանդարտներին, էթնիկական խտրականության քաղաքականությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կանխելու փորձերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Խաղաղության կտերով Ալիևի «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը հայ ժողովրդի ականջն է լցնում, թե համակերպվեք ու հարմարվեք մեր գոյությանը Հայաստանում։ Գալու ենք ու ապրենք այդտեղ։ Խաղաղություն միայն այն դեպքում կլինի, երբ ադրբեջանցիները վերադառնան «արևմտյան Ադրբեջան», որի անունը դուք՝ հայերդ,  Հայաստան ենք դրել։

Շատ ծանոթ թեզ է, չէ՞։ Անմիջապես հիշում ենք Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի ու առևտուր անեն իրար հետ։ Ու դա պիտի լինի ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանի տարածքում։

Պաշտոնական Բաքուն ու պաշտոնական Բաքվի մասնաճյուղ Երևանը սինքրոն աշխատում են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Բայդենի իմփիչմենթի հետաքննությանը

Հաջորդ գրառումը

Զելենսկին ԱՄՆ-ից ընդլայնված հեռահարությամբ հրթիռներ է խնդրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռ

31/01/2026
Հաջորդ գրառումը

Զելենսկին ԱՄՆ-ից ընդլայնված հեռահարությամբ հրթիռներ է խնդրել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական