Friday, 24 July, 2026

Գագիկ Ոսկանյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում

«Քալբաջարում կալանավորված հայ դիվերսանտ Գագիկ Ոսկանյանի քրեական գործով դատաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատի ժամանակ, դատավորը հայտարարեց, որ հոդվածներից մեկով Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպասվում, իսկ մյուսով՝ 20 տարվա կալանավորում։

Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչություն, դիվերսիա, սահմանի ապօրինի հատում։

Ամռանը   Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանը կարող է դատապարտվել  ցմահ ազատազրկման:

Դատավարությանը մեղադրյալներն ու տուժողները ցուցմունքներ են տվել։

Դրանից հետո գործով փաստաթղթեր են ուսումնասիրվել։

Դատական ​​նիստը հետաձգվել է։

Leave a comment