Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փողն ու հեղափոխականը

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդհանրապես փողի մասին խոսելիս մեր մտքում այն պատկերացնում ենք հաստափոր, ֆրակներով պճնված, ահռելի ցիլինդրով եվ փոքրիկ բեղիկներով, ձեռնափայտի վրա հենված մարդու պատկերի,  սիլուետի հետ: Դրան հակառակ հեղափոխական ասելիս պատկերացնում ենք թոքախտավոր Ձերժինսկուն, կամ գեղեցկադեմ Չէ Գեվարային, մարդկանց, որոնք երբեք չեն մտել կապիտալիստների հետ ստվերային պայմանավորվածությունների մեջ, երբեք փակ դռների ետեւում չեն վաճառել ժողովրդի վստահությունը:

Ինչու եմ հիշել մշտական,  անլուծելի այն հակասության մասին, որը կա խոշոր կապիտալի, մոնոպոլիստական կապիտալի եվ հեղափոխական զանգվածի միջեւ: Որովհետեւ ներկա Հայաստանում ականատեսն ենք դարձել իսկապես սարսափելի մի միության, որի կազմաքանդումը դարձել է անխուսափելի: Իշխանական լրահոսին եվ Հ1 էկրանով իրադարձություններին հետեւող մարդիկ նկատել են, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային ֆոնդի նվիրակների ու ՀՀ ներկա գործադիր իշխանության միջեւ յուրաքանչյուր հանդիպում հիշեցնում է քավոր-սանիկային, կամ համարյա սիրային շքերթ, փոխադարձ լայն ժպիտներով, հինգ րոպեանոց ձեռքսեղմումներով եւ ուրախ ժպիտներով: Ընդ որում՝ դրանք հանդիպումներ են իրեն հեղափոխական կոչող, համարող անձի եւ կապիտալի տերերի միջեւ:

Ի՞նչն է այդ երկու կողմերին միավորում: Թեման  բավականին խորն է, եւ այն ընկալելու համար անհրաժեշտ կլինի մի քանի շերտեր քննել, բարձրացնել վիճակագրական տվյալներ, բարձրացնել փոխշահավետության վրա փռված թանձր վարագույրը: Կփորձենք եվ կներկայացնենք որոշ հարցերի շուրջ մեր դիրքորոշումը: 

1. Արտադրության միջոցներ: Քաղաքատնտեսական ամեն մի դպրոց աքսիոմատիկ կերպով հաստատում է, որ հեղափոխությունը  հասարակության արտադրության միջոցների նկատմամբ սեփականության ձեւի փոփոխությունն է, այլ կերպ ասած՝ հեղափոխական անձը չի կարող կատարել հեղափոխության առաջադրանք` առանց արտադրության միջոցների նկատմամբ կացութաձեւի փոփոխության: ՀՀ 2018 թվականի իշխանափոխության ֆարսը չի եղել հեղափոխություն, քանի որ 30 տարիների ընթացքում հանրությունից գողացված փողերով, կապիտալի վերաբաշխում իրականացնող ազգային տնտեսական կապիտալիստական խմբերը դեռեւս ամբողջովին տիրապետում են արտադրության միջոցներին, իսկ դրանց արտադրանքը կազմում է համախառն ներքին արդյունքի գերակշիռ մասը: Ակնհայտ է, որ ՔՊ իշխանությունը հեղափոխական չէ եւ չի էլ եղել: Այն պարզապես ամբոխներին խաբել է հեղափոխության մասին էժանագին լոզունգներով: 

2.Ստրկական պայմանագրեր: Ցանկացած հեղափոխական իշխանություն հրաժարվում է նախկին շահագործողների կողմից կնքված պայմանագրերից եվ առաջնահերթ կերպով դադարացնում է տարատեսակ պարտքերի, վարկերի , դրանց տոկոսների սպասարկումը: Հայկական հեղափոխական հորջորջված ՔՊ խմբակը ոչ միայն չի գնացել վերը նկարագրված ճանապարհով, այլեւ էլ ավելի մեծ պարտքերի մեջ է խրվել երկիրը: Բավական է հիշատակել, որ ընդամենը հինգ տարվա ընթացքում երկրի արտաքին պարտքը աճել է երկու անգամ, 6 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է 11,5 մլրդ.ի մտահոգիչ շեմին: Սարսափելի է լինելու 2024-2025 թվականները այդ իմաստով:

Առանձին տարիներին նախատեսվում է 1.6-1.9 մլրդ ԱՄՆ դոլարի չափով մայր պարտքի եւ տոկոսների վճարում, որն անկասկած ահռելի ծանր բեռ է լինելու ՀՀ պետական բյուջեի համար: Ավելի քան վստահ ենք, որ ՀՀ-ն չի կարողանալու ապահովել պարտքի սպասարկումը եւ փորձելու է գնալ պարտքերի վերաձեւակերպման ճանապարհով, փորձելու է հաշտության եզր գտնել ԱՄՖ եվ ՀԲ կոչված վաշխառուների հետ: 

3. Կասկածելի փոխըմբռնում: Երկիրը պարտքերի տակ մտցնող քաղաքական իշխանության եւ Համաշխարհային բանկի եվ Արժույթի միջազգային ֆոնդի միջեւ ստեղծվել են յուրահատուկ գործընկերային հարաբերություններ: Փնթի, գյուղապետերի ուղեղի արգասիք սուբվենցիաների, կամուրջների լուսավորում կոչված հիմարության, շռայլ պարգեւավճարների բաժանման, թմրամոլ ռեպպերների համերգների վրա մսխվող, փոշիացող ֆինանսները չեն մտնում արտադրություն, չեն դառնում տեխնոլոգիա, չեն դառնում նոր ավելացված արժեքի աղբյուրներ, չեն գնում կրթության ոլորտ, չեն դառնում գիտելիք, փորձ, ապագային միտված գիտություն: Տրամադրվող ֆինանսները չեն ստեղծում տեխնիկական, արտադրական դաշտ, որը հնարավոր կդարձներ գոնե մոտ տարիներին հրաժարվելու, կամ առավել եւս փակելու վերցրած վարկերը:

Նկարագրվածը ենթադրում է, որ ՀՀ-ն ընկել է ֆինանսական ստրկության մեջ, որից ելք չկա ու ելք գտնելու բոլոր հնարավորությունները տորպեդահարվում են: Փաստացի,  համաշխարհային մոնոպոլիստական խմբերը եւ դրանց գործիք հանդիսացող ֆինանսական վաշխառուները անընդհատ Հայաստանը պահելու են վարկային ասեղից կախված, հօգուտ իրենց եւ ի վնաս տեղական արտադրական խմբերին: Եվ այդ գործում ո՞վ է նրանց գործակատարը: Իհարկե՝ ներկա քաղաքական իշխանությունը, որի պլանավորած տնտեսական քաղաքականության արդյունքում ՀՀ բյուջեում չի լինելու բավարար միջոցներ անվտանգության ծախսերի համար: Փաստացի՝ իշխանությունն ու վարկատու խմբերը փակում են ՀՀ ռազմական ռեւանշի ընդունակությունն ու հնարավորությունները: 

4. Տեսական լուծման ելք: Բավական է նշել, որ պարտքերի ու տոկոսների սպասարկումից նույնիսկ երկու, երեք տարվա ժամանակաշրջանով հրաժարվելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա 2024-2025 թվականների համար ունենալ մոտ երեք մլրդ ԱՄՆ դոլարից ավելի ազատ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի կլինի անվտանգության իմաստով համադրելի ծախսեր կատարել Ադրբեջանի հետ սպառազինման մրցավազքում: Ո՞վ պետք է նախաձեռնի պարտքերի եվ տոկոսների վճարումները հետաձգելու կամ դուրս գրելու առաջարկ պահանջը:

Իհարկե՝ ՔՊ իշխանությունը: Բայց դատելով արտասահմանյան հյուրերի հետ դրանց համարյա սիրային ռեվերանսներից, կարելի է ձեռք քաշել այդ գաղափարից: 

5. Գլխավոր հարցադրումը: Վերոհիշյալ չորս կետերով ներկայացված հարցերը մեզ տալիս են բավարար հիմք կատարելու գլխավոր հարցապնդումը: Իսկ ի՞նչ ուժերի մասին էր ակնարկում ՀՀ նախկին ղեկավարը, որը հրաժարականի մտադրության հիմքում, որոշակի եվրոպական եւ անգլոսաքսոնական հետքով,  մշուշոտ ակնարկներ էր հիշատակել լրագրողների հետ ունեցած զրույցներից մեկի ընթացքում: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ ՀՀ իրականացված իշխանահանձնում օպերացիան ուներ տերեր, շահառուներ, որոնք Հայաստանը պարտքային ստրկության փոսը գցելու համար իշխանության բերեցին մոնոպոլիստական կապիտալի ազգային գործակատարների, մարդկանց՝ որոնք ո՛չ հեղափոխական են, ո՛չ ազգայնամետ, ո՛չ տեխնոկրատներ, ո՛չ մտածող, այլ ընդամենը գործակատար: 

Որպես հուշող վերջաբան նշենք, որ ՀՀ-ին պարտքերի թակարդ գցածները առանց առանձնակի դժվարության միլիարդավոր դոլարների վարկեր են դուրս գրել Երրորդ աշխարհի բազմաթիվ երկրներից:

ՀՐԱՅՐ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նստավայրը ոչ թե Բաքու, այլ Երեւան… առայժմ

Հաջորդ գրառումը

«Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը. Ստալինի կամայականությունից մինչեւ Ալիեւի ահաբեկչություն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հաջորդ գրառումը

«Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը. Ստալինի կամայականությունից մինչեւ Ալիեւի ահաբեկչություն»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական