Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ… ԶՎԱՐՃԱՆՔ

19/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Պարզվեց` լիբերալ Բագրատյանը դեռ ձմռանը զգուշացրել է` «գնաք Եվրոպա, երկիրը կդնեք ռուսական տանկի թրթուրների տակ»: Ու` հարցերը պետք է լուծել եվրոպացիների, ռուսների եւ ամերիկացիների մասնակցությամբ: Ի՞նչ բաժնեմասերով, Հայաստանի վերաբերյալ որոշումները կայացնելիս վերահսկիչ փաթեթն ո՞ւմ ձեռքին պետք է լինի` տեղեկություն չկա: Բայց Մաքսային միության միասնական տարածքում հայտնվելու դեպքում Հայաստանում սակագները չորս անգամ բարձրանալու են, ըստ նախկին վարչապետի, անդամ մյուս երկրների սակագների հանգույն: Բա մերոնք էլ կարծում էին, թե Մաքսային միություն որ մտնեն, ամեն ինչ ջրի գի՞ն է դառնալու Սովետի հանգույն: Երկկողմանի երազողները… եւ ծույլերը:

Երեկվա օրն, ի դեպ, ոչ միայն Մաքսային միության եւ դեպի Եվրոպա Հայաստանի սկսած ճանապարհի մասին ենթադրությունների եւ կանխավարկածների ծիրում էր, այլեւ ավելի անորոշ էր, քան նախորդ օրերը. ոչ ոք ոչինչ դեռ չէր պարզել, ամեն ինչ շարունակվում էր պտտվել «եթե-ապա-թեեւ-չնայածի» սահմաններին մերձ: Հասարակությանը բան ասելու իրավասու անձանց մի մասը համոզված էր` Վիլնյուսում Հայաստանն ինչ- որ բան ստորագրելու է, մյուս մասը նկատում էր` փաստաթուղթ չկա, հին փաստաթուղթը սեպտեմբերերեքյան հայտարարությունից հետո չի համապատասխանում իրավիճակին: Մեկն ասում էր` Եվրոպան կպատժի Հայաստանին` խոստմնազանցության համար, մյուսն ասում էր` Պուտինը կպատժի: Մեկն ասում էր` Հայաստանին պատժելը կապ չունի, Եվրոմիությունը իր ուժը կիրառում եւ համապատասխանեցնում է իր նպատակներին, որոնք տնտեսաքաղաքական են, եւ ոչ թե բարեգործական կամ իրավապաշտպան, դրանց թվում է Ռուսաստանի ազդեցության գոտուց հետխորհրադային նոր միավորների պոկումը: Մյուսները ռուսական կողմ նայողներին մատնացույց էին անում ազգային անվտանգության հայեցակարգի ելման կետը, մինչդեռ սեպտեմբերերեքյան հայտարարությունը պարզ հռչակագրային մոտեցում է եւ դեռ ոչինչ չի նշանակում: Հակասական հայտարարությունների եւ ենթադրությունների շքերթը շարունակվում էր ողջ օրը: Մեկն ասում է` Հայաստանի իշխանությունները ոչ ռուսամետ են, ոչ արեւմտամետ` աթոռամետ են, մյուսները մատնացույց էին անում Ուկրաինան, որի կառավարությունը երեկ որոշմամբ վերահաստատեց Ասոցիացման համաձայնագրին միանալու ուկրաինական ցանկությունը (թե` սովորելու բան կա), ինչը կարող է վերջնականապես բարկացնել ռուսական կողմին եւ մղել էլ ավելի անհավանական գործելակերպի:

Ոմանք միանգամից սկսեցին ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման նպատակահարմարությունից խոսել` Հայաստանի օդային ուղին իր ժամանակակից կառուցվածքներով, Ստեփանակերտի օդանավակայանը թիկունքում ՀԱՊԿ օդուժի թռիչքավայր դիտարկելով, Ադրբեջանի ջգրու… Դե, սեպտեմբերի 23-ին գուցե Սոչիում ստեղծվի ՀԱՊԿ օդուժը, Ռուսաստանը շարունակում է մկաններ ցուցադրել: Ո՞ւմ: Ով վախեցավ:

Հայրիկյանը չի կարողանում Րաֆֆի Հովհաննիսյանից հետ ստանալ Ազատության հրապարակը` անկախության հանրաքվեի նախորդ օրը հանրահավաք անելու համար, Հիսուս Քրիստոս, Ազատության հրապարակը այս անգամ ոչ թե իշխանությունը, այլ րաֆֆիական ընդդիմությունն է բռնազավթել: Անկախական Հայրիկյանը, ուրեմն, ստիպված պետք է գնա ու Րաֆֆու հետ հանրահավաք անի, մինչդեռ երբ Հայրիկյանն անկախական էր, Րաֆֆին որտե~ղ էր…

Ինչ-որ նորաստեղծ կուսակցություն` «Նոր քաղաքական մշակույթ» անվամբ, շատ հնարամիտ կուսակցապետ ունի երեւի, մեկուկես օրում այնպիսի ճանաչում ձեռք բերեց, որ էլի ուրիշ նորաստեղծ` Սուրեն Սուրենյանի «Նոր աջեր» կուսակցությունը միայն երազել կարող է: Մինչ «Նոր աջերը» մտմտում են ինչ- որ գաղափարական նեյնիմներ, էս «Նոր քաղաքական մշակույթի» ղեկավար Անի Զախարյանը մի այնպիսի «հանճարեղ» գովազդով սրընթաց մտավ դաշտ, որ ուրիշների մոտ անգամ լավ աշխատելու դեպքում մեկ-երկու տարում կստացվեր: Ա. Զաքարյանը մեկ օր առաջ ասուլիսել ու կոչ էր արել հայ աղջիկներին` քսանվեց տարեկանից կուսությունը չպահպանել, պահպանում են որ ի՞նչ անեն: Ու այդ կոչով այնպես խառնշտորեց Հայաստանի վիրտուալ տարածքը, որ էլ մարդ չմնաց մեկնաբանություն չգրող, մեկնաբանությունները կարդալու համար էլ մի երեք ժամ է պետք գալու համարձակվողին: Այնպես որ ամենաակտուալ քաղաքական գործիչը այս նոր թխված կուսակցական աղջկա երեկվա հանրայնացումը կերազեր: Միայն թե աղջիկը մի թեթեւ վրիպում արել է` սխալ է դրել կուսակցության անունը, եթե դներ «Նոր սեքսուալ մշակույթ», ճանաչումը պարզապես լույսի արագությամբ վրա կհասներ:

Դե իսկ վիրտուալ տարածքից իրական կյանք անցում անելով` իջնենք հողին. այնուամենայնիվ` տրանսպորտը ոնց որ թանկանում ու դառնում է 150 դրամ, ու ամեն անավտո քաղաքացի ամիսը յոթ-ութ հազարի փոխարեն 12-14 հազար դրամ է ծախսելու տրանսպորտի վրա, սա ասում ենք որպես հատկապես աչքալուսանք գծատերերի կանանց, որոնց ողջ անավտո ազգս կօգնի իրենց ադամադները ընկույզի չափ դարձնելու հայրենանվեր գործում:

Մի լուր էլ վրադիր` նախկին գլծավոր դատախազի համար նոր պաշտոն են ստեղծում` ինչ-որ ուժային նոր կառույց, Ղհը-ի նմանակ, ու մեր նախկին գլխավոր դատախազը մի արժանի պաշտոն կստանա: Դե, եթե նրա հարցը լուծվեց, Հայաստանի հարցերը կլուծվեն ու կլուծվեն…

Անորոշ օրը դիտարկեց

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԳՐՈՀԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ

Հաջորդ գրառումը

ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԻ ԱՐԱՀԵՏԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԻ ԱՐԱՀԵՏԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական