Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին ոչ թե ՀԱՊԿ-ն է պետք Հայաստանին, այլ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին. քաղաքագետ

27/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բնական է՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հայտարարի, որ Հայաստանը եղել և մնում է այդ կառույցի  դաշնակիցը, որովհետև այս պահին ոչ թե ՀԱՊԿ-ն է պետք Հայաստանին, այլ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այն հայտարարությանը, որ Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը։

«Տեսնում ենք և նախկինում էլ համոզված ենք եղել, որ ՀԱՊԿ-ը չի կատարում այն գործառույթները, որոնք կառույցի ստեղծման պահից ամրագրվել են թղթի վրա։ ՀԱՊԿ-ն ընդամենը Ռուսաստանի համար գործիք է՝ ներկայանալու աշխարհին, ցույց տալու, որ ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում և իր ազդեցության գոտում ռազմաքաղաքական կառույց ունի։

Մյուս կողմից ՀԱՊԿ-ը գործիք է՝  ռազմական ոլորտում Եվրասիական ինտերգարցիոն կառույցներից մեկը, որպեսզի ՌԴ-ն կարողանա իր նախկին գաղութներին կապել իր հետ՝ հետագայում նպատակ ունենալով ավելի խորացնել այդ կապվածությունը և ինտեգրացիան, իսկ վերջում նախկին գաղութներին կլանել»,- ասաց քաղաքագետը։

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ վերոնշյալ գործառույթների իրականացման նպատակով ՀԱՊԿ-ն անում է հնարավոր ամեն բան, և շատ նորմալ է, որ այդ կառույցը հայտարարում է Հայաստանի՝ իր դաշնակիցը լինելու, իր հետաքրքրությունների ոլորտում մնալու մասին։

 «Այլ հարց է, որ Հայաստանն այլ սպասումներ ունի ՀԱՊԿ-ից և այդ կառույցի անդամ դառնալով՝ այլ ակնկալիքներ է ունեցել։ Հայաստանը ցանկացել է, որ ամրագրված բոլոր գործառույթներն աշխատեն, բայց քաղաքական առումով դա քաղաքական կարճատեսություն է։ Թե՛ ՀԱՊԿ-ին միանալիս, թե՛ ներկայում պետք է հասկանալ, որ այդ կառույցն ստեղծվել է բացարձակապես այլ՝ թղթի վրա չգրված նպատակներով»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությանը, որ Մոսկվան հստակ ակնարկ է ստացել Երևանից՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական և ԵԱՏՄ պաշտոնական հանդիպումներին, Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց՝ սա ևս որոշակիորեն տրամադրություններ գեներացնելու, ՌԴ-ի՝ նպատակներից չշեղվելու միտում ունեցող հայտարարություն է։

«Բայց պետք է նշել, որ ԱՊՀ-ի մասով Հայաստանը դեռ հստակ քայլեր չի արել. եթե չեմ սխալվում, ՀՀ  վարչապետը միայն մեկ անգամ չի մասնակցել այդ կառույցի վեհաժողովին, և կարելի է ասել, որ ԱՊՀ շրջանակներում Հայաստանը շարունակում է աշխատել ոչ պակաս ակտիվությամբ, ինչ աշխատել է մինչ այժմ։

Հայաստանը բավականին ակտիվ է աշխատում նաև ԵԱՏՄ շրջանակներում։ Այլ հարց է՝ սա լա՞վ է, թե վատ։ Իմ կարծիքով՝ դա բավական լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, բայց մյուս կողմից իրականությունն այն է, որ Հայաստանն աշխատում է այդ ձևաչափերում։

Եթե ՀԱՊԿ-ի դեպքում ՀՀ մասնակցությունը զրոյացված է, ապա ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի դեպքում աշխատանքները շարունակվում են, այնպես որ Ուշակովի հայտարարությունը բավական ռացիոնալ է»,- ամփոփեց Ռոբերտ Ղևոնդյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստոլտենբերգը փաղաքշել է Ուկարինային

Հաջորդ գրառումը

Լուսաբանման հրավեր. մամլո հաղորդագրություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Լուսաբանման հրավեր. մամլո հաղորդագրություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական