Կիրակի Իրանի Հորմոզգան նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Mehr գործակալությունը:
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 14:15-ին, 20 կմ խորության վրա։
Տուժածների կամ շենքերի ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: