Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ

25/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Ավիկ Իսահակյանի «Իմ կորցրած բանակի զինվորներ…» հուշագրության մեջ զարմանքով եւ ցավով կարդացի Էդվարդ Թոփչյանին հատկացված մի քանի պարբերությունները:

«Եվ երբեմն ինձ հարց էի տալիս. իսկ հետաքրքի՞ր է արդյոք Ժան Պոլ Սարտրին` թողած Սեւակին ու Շիրազին, երեւանյան զրուցակից ունենալ Թոփչյանին կամ Մետաքսեին: Սա էր մեր իրականությունը: Մի՛ տվեք ավելորդ հարցեր, անգամ մտովի…»,- գրում է Ա. Իսահակյանը («Ազգ», մշակութային հավելած, 14 սեպտեմբերի 2013թ., էջ Է):

Թող մեծահոգաբար մեզ ների հուշագրության հեղինակը, բայց կուզեինք հարցնել, թե, օրինակ` ինչպե՞ս էր պատկերացնում ֆրանսիացի փիլիսոփայի զրույցը մշտապես գինով Շիրազի հետ, մարդ, որը ոչ մի օտար լեզու չգիտեր, իմացած ռուսերենն էլ Աստված ռուսերեն համարեր:

Ժան-Պոլ Սարտրը, իր կյանքի ընկերուհի, նույնքան նշանավոր գրող Սիմոն դը Բովուարի հետ Հայաստան ժամանեց 1963թ. սեպտեմբերի 12-ին: Մենք բախտ ունեցանք այդ օրն անցկացնել նրանց հետ, լուսանկարել եւ մի քանի ժամ զրուցել տարբեր բաների մասին: Մեր հանդիպման նկարագրությունը տպագրել ենք հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն, սակայն այնտեղ, առաջնորդվելով գրական էթիկայի սկզբունքներով, չենք գրել, թե ինչպիսի հետաքրքիր զրույց տեղի ունեցավ հյուրերի եւ Էդվարդ Թոփչյանի միջեւ, մարդ, որը դեռեւս պատերազմից առաջ, Լենինգրադում ուսանել էր եվրոպական գրականության աշխարհահռչակ մասնագետներին, հետագայում էլ խորացրել այդ գիտելիքները, եւ անգամ «երկաթե վարագույրի» պայմաններում ահագին բան գիտեր հետպատերազմյան ֆրանսիական գրականության մասին, ինչը զարմացրեց եւ նույնիսկ հիացրեց հյուրերին:

Մեր հուշագրության մեջ այս մասին գիտակցաբար չենք խոսել, սակայն այսօր, իրադրության պարտադրանքի տակ, ստիպված ենք ասել, որ ֆրանսիացի հյուրերն, ամենայն հավանականությամբ, ավելի համեստ կարծիք պիտի կազմեին խորհրդահայ մտավորականության մասին, եթե իրենց կարճատեւ այցելության ընթացքում չհանդիպեին Էդ. Թոփչյանին:

Ա. Իսահակյանը կարող էր չիմանալ այդ հանդիպման մանրամասները, բայց հո գիտեր, որ Էդ. Թոփչյանը եվրոպական գրականության լավագույն մասնագետներից մեկն էր Հայաստանում, ուստի կարող էր բարձր մակարդակով զրույց վարել ֆրանսիացի հյուրերի հետ, մանավանդ որ կարդացել էր Սարտրի պիեսները:

Եվ քանի որ առիթն ստեղծվեց, պատմենք միայն զրույցի մի դրվագը:

Էդ. Թոփչյանը հյուրերին հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունեն Ֆրանց Վերֆելի հռչակավոր վեպի մասին: Սարտրը բարձր գնահատեց եւ շատ զարմացավ, իմանալով, որ այդ գործը չի տպագրվել Խորհրդային Միությունում: Այնուհետեւ, խոսակցությունը տրամաբանորեն անցավ Հայկական ցեղասպանությանը: Էդ. Թոփչյանն իր երախտագիտությունը հայտնեց, որ ֆրանսիական առաջադեմ միտքն ի դեմս Վիկտոր Հյուգոյի, Ժան Ժորեսի, Պիեռ Քիյարի, Ռոմեն Ռոլանի եւ Անատոլ Ֆրանսի խստորեն դատապարտել է թուրքական վայրագությունները եւ ջերմորեն պաշտպանել Հայոց հարցը:

Սա որոշակի ակնարկ էր եւ նույնիսկ թաքնված խնդրանք, որ այդ օրերի ֆրանսիական ձախականների լիդեր, գաղութացված ու ճնշված ազգերի ջերմեռանդ պաշտպան Ժան-Պոլ Սարտրն իր վերաբերմունքն արտահայտի Հայոց հարցի հանդեպ:

Դառնալով Ֆրանց Վերֆելի վեպին, կուզեինք նաեւ պատմել հետեւյալը: Նույն տարվա օգոստոսին, Էդ. Թոփչյանը Անտոն Քոչինյանի հետ հանգստանում էր Ջերմուկի կառավարական առողջարանում եւ այդտեղ, կաբինետային պայմաններից դուրս, կարողացել էր նրան համոզել Լեւոն Շանթի եւ Ֆրանց Վերֆելի տպագրության անհրաժեշտությունը: Մասնավորապես նրան բացատրել էր, որ այդ հսկայածավալ վեպի թարգմանությունն առնվազն մեկ տարի է պահանջում եւ որ արդեն ժամանակն է սկսել, որպեսզի հասցնեն լույս ընծայել 1965թ. ապրիլի 24-ից առաջ: Ա. Քոչինյանը խոստացել էր օգնել, եւ նա իր խոսքի տերը եղավ, լավ իմանալով, որ երկուսն էլ խաղ են անում կրակի հետ, որ այդ օրերին, Հայաստանում վխտացող «զգոն» ու «մարտնչող մատերիալիստները» լուրն անմիջապես կհասցնեն Մոսկվա, իսկ այնտեղից, տեղնուտեղը, համապատասխան հրահանգներ կիջնեն:

Եվ քանի որ առիթն եղավ, ասենք նաեւ, որ արեւմտյան մշակույթի եւ դիվանագիտական էթիկետի իմացության շնորհիվ էր, որ Էդ. Թոփչյանին, Մոսկվայում, ԽՍՀՄ Գրողների Միությունում մի քանի անգամ վստահվեց Արտասահմանյան հանձնաժողովի ղեկավարությունը, ուր գրեթե ամեն օր հարկ էր լինում աշխարհի տարբեր ծայրերից եկող գրողների հետ շփվել, երկիր ներկայացնել եւ բարձր մակարդակ ապահովել: Այնպես որ, Ա. Իսահակյանի հարցը, թե ինչ պիտի խոսեր նա Սարտրի հետ, ոչ միայն անտեղի է, այլեւ անկոռեկտ ու տգեղ:

Ինչպե՞ս հասկանալ Մետաքսեի ներկայությունը վերը բերված պարբերության մեջ. բանաստեղծուհո՞ւն, թե՞ Թոփչյանին, թե՞ երկուսին միաժամանակ հեգնելու նպատակով է այս անուններն իրար կողքի դրել: Որքանո՞վ է պատշաճ այս էժանագին հեգնանքը մեծ դասականի բարեկիրթ ընտանիքում դաստիարակված բանասիրության դոկտորին, Մ. Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի տնօրենին, ՀԳՄ նախագահության անդամին:

Ի դեպ, հանդիպման օրը, Լուսակերտում, Վախթանգ Անանյանի առանձնատանը, Մետաքսեն բացակա էր, իսկ տանտիրոջից զատ եւս երկու գրող կային` Հրաչյա Քոչարը եւ Սերո Խանզադյանը, ովքեր ողջույնի խոսքեր ասելուց հետո քաշվեցին մի կողմ եւ խուսափեցին զրուցել հյուրերի հետ: Թե ինչու, կարդացեք իմ հուշագրությունն այդ հանդիպման մասին:

Իմ զարմանքը, սակայն, վերածվեց ապշանքի, երբ կարդացի, թե ինչպես հուշագրողը, դարձյալ թաքնված հեգնանքով, հիշում է, որ Էդ. Թոփչյանի դեմքին միշտ լրջություն կար, որ նա հագնվում էր մաքուր, կոկիկ, խնամքով արդուկված զգեստներ եւ որ չէր ժպտում: Տե՛ր Աստված, այդ երբվանի՞ց լրջությունը եւ մարդավայել հագնվելը նշավակումի թիրախ դարձան:

Ինչ վերաբերում է ժպտալուն, ապա, ցավում եմ, Ա. Իսահակյանի բախտը չի բերել, քանի որ կան մարդիկ, ովքեր ճիշտ հակառակը կասեն: Իսկ հեգնանքը խնամված զգեստների հանդեպ մենք քիչ թե շատ կհասկանայինք, եթե հուշագրողը հայ գրականությունն այսօր ասպատակող բոմժատիպ արարածներից մեկը լիներ, բայց նա, կրկնո՛ւմ ենք, ծնվել եւ իր տանը տեսել է միայն այդպես հագնվող մարդկանց, մարդիկ, ովքեր բարեկրթվել են եվրոպական նիստուկացի եւ հագուկապի պարտադիր օրենքներով, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրա նկարագրության երկիմաստությունը, թաքնված հեգնանքը: Եվ ինքը, երբ այսօր արտասահմանյան հյուրեր է ընդունում, ինչպե՞ս է հագնվում…

Հնարավոր է` հետագայում էլ Ավիկ Իսահակյանը, ելնելով իր գործի եւ մասնագիտության բնույթից, առիթներ ունենա անդրադառնալու Էդ. Թոփչյանի անձին եւ գործունեությանը: Շատ կուզեինք, որ դա լիներ ըստ էության, հիմնավորված եւ մանավանդ գիտական ու մարդկային էթիկայի սահմաններում, եւ հատկապես առանց էժանագին հեգնանքի:

Նախորդ գրառումը

ՇԻԹԻԼՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական