Իտալական գեղանկարչության նշանավոր վարպետները պատկերազարդել են հայոց պատմությունից դրվագներ։
Այս ժողովածուի մի մասը հրատարակվել է որպես առանձին գիրք՝ «Հայոց պատմությունն իտալական արվեստում» վերնագրով։
Հայերի և Իտալիայի կապը հին է։ Սակայն Իտալիայում հայկական գործունեության ամենավառ շրջանը կապված է Մխիթարյան միաբանության հետ, որը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1717 թվականին Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում։
Սուրբ Ղազար կղզին դարձավ հայագիտության զարգացման համաշխարհային կենտրոններից մեկը, որը հետարքրքրեց նաև օտարազգի մտածողների, պատմաբանների և գրողների, այդ թվում՝ անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնին։
Մխիթարյան հայրերն էին, որ 19-րդ դարի վերջում վենետիկյան հայտնի նկարիչներին, այդ թվում՝ Ֆրանչեսկո Մաջոտոյին, Ջուլիանո Զասոյին, Ջովանի Ֆուսարոյին, Ջուզեպպե Կանելային, խնդրեցին նկարազարդել Հայաստանի պատմությունը։ Պետք է խոստովանել, որ արվեստագետները, հետևելով եվրոպական արվեստի լավագույն ավանդույթներին, տարբեր մանրամասների միջոցով հմտորեն փոխանցել են հայկական ոգին։
2005 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ ներկայացվել է շուրջ 40 գրաֆիկական նկար։
Իսկ դրանցից մի քանիսը երկու տարի անց տպագրվել է «Հայոց պատմությունը իտալական արվեստում» գրքում։
1. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց սուրբ այբուբենը. Ֆրանչեսկո Մայոտո (1750-1805)2. Հայ արքայադուստր Տիգրանուհին Աժդահակի հետ հարսանիքից առաջ. Ջուլիանո Զասո (1833-1889)
3. Սահակի երազանքը. Ջուլիանո Զասո (1833-1889
4. Սուրբ Սիմոնը, սուրբ Թադեոսը և այլ քրիստոնյաները Սանատրուկի բանտում։ Ֆուսարո (19-րդ դար)
5. Ֆուսարո «Չորս վասալ արքաները շրջապատում են Հայաստանի արքայից արքա Տիգրան Մեծին»։
6. Հայոց առասպելական նախահայր Հայկը նետահարում է Բաբելոնի թագավոր Բելին։ Խուլիանո Զասսո (1833-1889)
Աղբյուր՝ «Սպուտնիկ Արմենիա»