Կին պատգամավորները՝ հաջակցություն Տաթև Արցախի

ԱԺ «Հայաստան» խմբակցության վեց կին պատգամավորներ երաշխավորել են մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող Տաթև Վիրաբյանին (Տաթև Արցախ) ազատ արձակելու համար։
Նշենք, որ Տաթև Արցախը սեպտեմբերի 19-ին՝ արցախյան պատերազմի առաջին օրը, իշխանափոխության մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել, ինչից հետո նրան երկու ամսով կալանավորել են։
Տաթևն ունի երկու անչափահաս երեխա, Քաշաթաղից բռնի տեղահանված է, կորցրել է տունուտեղը, 44-օրյա պատերազմում նրա եղբայրը զոհվել է։
Կալանավայրում Տաթևի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշագնաց է եղել։
