ԱՄՆ Մեն նահանգում զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։
ABC News-ի մի քանի աղբյուրների համաձայն՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան հրաձգության հետևանքով զոհվել է 20-22 մարդ. հարձակվողին որոնում են։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է. հայտնում է CNN-ը։
Ըստ նահանգի ոստիկանության՝ հրաձգությունը տեղի է ունեցել երեք տարբեր հասարակական վայրերում, այդ թվում՝ «Sparetime Recreation» բարում, «Schemengees Bar & Grille»-ում և Mollison Way-ում գտնվող բոուլինգի սրահում, որտեղ բազմաթիվ երեխաներ են եղել: Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին ժամանակավորապես մնալ տանը և փակել դռները. հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Հորդորում ենք այս օրերին ենք բոլոր բիզնես-սրահները, խանութները փակել, մինչ հետաքննենք ու բռնենք հանցագործին», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Կասկածյալը՝ 40-ամյա Ռոբերտ Քարտը, զինված է եղել հրաձիգով։
Ենթադրվում է, որ նա ունի հոգեկան առողջության խնդիրներ. 2023-ի ամռանը երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարաում։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Լյուիսթոնում տեղի ունեցած ողբերգության մասին։