Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպմանը պատրաստվում են

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում. գրում է  ԻՌՆԱ գործակալությունը։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրները։

Ինչպես հայտնել էր ադրբեջանական կողմը, «3+3» ձևաչափը «տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանում լուծելու» նպատակ ունի. այլ երկրներ չպետք է խառնվեն։

Ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, թե ՀՀ վարչապետ Նիիկոլ Փաշինյանը Թեհրանում կայանալիք հանդիպմանը Հայաստանի ներկայությունն ապահովելու  համաձայնություն է տվել, իսկ ՀՀ ԱԳՆ-ից հերքեցին՝ ասելով, թե հարցը դեռևս քննարկվում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան հաստատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին: