Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մաջարսկիներ. մի հայկական տոհմ Բելառուսի պատմության մեջ»

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայագիտության զարգացման եւ աջակցության «Անիվ» հիմնադրամը, Բելառուսի ազգային պատմական արխիվի հետ համատեղ, «Հայաստան-Բելառուս» մատենաշարով վերջերս հրատարակել է Դենիս Լիսեյչիկովի եւ Եվգենի Գլինսկիի «Մաջարսկիներ. մի հայկական տոհմ Բելառուսի պատմության մեջ» մեծածավալ, շքեղ, պատկերազարդ ռուսերեն հատորը (Երեւան-Մինսկ): Այն նվիրված է հռչակավոր «Սլուցկի գոտիներ» բրենդի ստեղծող ջուլհակներ, հայր եւ որդի Յան եւ Լեոն Մաջարսկիների տոհմի պատմությանը: Ըստ հեղինակների՝  «Դժվար է գտնել բելառուսական առավել հայտնի մշակութային որեւէ բրենդ, քան «Սլուցկի գոտիներն» է: Արտադրության ավելի քան կես դարի ընթացքում գոտիները հասցրել էին դառնալ իսկական լեգենդ, իսկ 1790-ականներին դարձել են «հին եւ բարի ժամանակների» յուրահատուկ մի խորհրդանիշ»:

Գրքի առաջին մասում ուսումնասիրվում է 16-18-րդ դդ. լեհահայերի պատմությունը, Մաջարսկի տոհմի ծագումը, նրանց ինտեգրումը Ռեչ Պոսպոլիտայի եւ Ռուսական կայսրության կալվածատիրական միության կազմում: Գործարանի հիմնադիր Յան Մաջարսկին (Հովհաննես Մաջարյան) ծնվել է Կ.Պոլսում եւ նախ գործել է քաղաքի հայ համայնքի առեւտրաարհեստավորական շրջանակներում: 1750-ականներին տեղափոխվել է Ռեչ Պոսպոլիտա, Սլուցկում սկսել է գոտիների արտադրությունը: Իր ծառայությունների համար որդին՝ Լեոնը, ստացել է ազնվական տիտղոս: 1818 թ. Մաջարսկիները խնամիացել են Մոնյուշկո ընտանիքի հետ, այդ միությունից է սերել լեհ մեծանուն կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն:

Երկրորդ մասում հրապարակված են Մաջարսկիների տոհմի պատմությանը վերաբերող փաստաթղթեր, որոնք հայտնաբերվել են Բելառուսի եւ Լեհաստանի պահոցներում: Լրացուցիչ ներկայացված են ուղեգրական գրառումներ, հայր եւ որդի Մաջարսկիների գրավոր լեզվի բառարաններն ու տոհմացուցակը: Գրքի հեղինակները թարգմանել են մանուֆակտուրայի արխիվում պահվող հայերեն բոլոր գրությունները: Հատկանշաըանի է, որ Յան Մաջարսկին ողջ կյանքում գրավոր կիրառել է միայն հայերեն այբուբենը, լեհերենին կատարյալ տիրապետող Լեոն Մաջարսկին եւս իր գրառումները կատարել է հայերեն:

Գիրքը բուն շարադրանքից բացի՝ ունի նկարազարդումների ցանկ եւ ամփոփումներ անգլերեն, լեհերեն եւ հայերեն լեզուներով:

 Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ-ում էլի՛ կան «օգնական» ամուսիններ

Հաջորդ գրառումը

«Հորիզոն» հեռուստաընկերության հարցազրույցը դիվանագետ, Դանիայում Պաղեստինի դեսպան  ՄԱՆՈՒԵԼ ՀԱՍՍԱՍՅԱՆի հետ՝ «Երեկոն ՄԱՐԿ ՍԱՐՅԱՆԻ հետ» ծրագրով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Հորիզոն» հեռուստաընկերության հարցազրույցը դիվանագետ, Դանիայում Պաղեստինի դեսպան  ՄԱՆՈՒԵԼ ՀԱՍՍԱՍՅԱՆի հետ՝ «Երեկոն ՄԱՐԿ ՍԱՐՅԱՆԻ հետ» ծրագրով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական