Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության և կանխարգելման նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի III փուլի կլինիկական փորձարկումների անցկացումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի մամուլի հաղորդագրությունը:
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը հայտարարում է ԱՄԷ Առողջապահության և կանխարգելման նախարարության կողմից երկրում «Սպուտնիկ V» պատվաստանյութի III փուլի կլինիկական փորձարկումների անցկացումը հաստատելու մասին», ասված է զեկույցում: