Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՄԱՐՎԻ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԳՈՒՄԱՐՈՎ

04/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

700 մլն դոլար ծավալով պետական պարտատոմսերիՙ սեպտեմբերի 19-ին իրականացված առաջին տեղաբաշխումից Հայաստանի Հանրապետությունն արդեն ստացել է 690 մլն դոլար: Այդ գումարը կուղղվի ռուսական 500 մլն դոլարի վարկի վաղաժամկետ մարմանը: Մնացած մասից շուրջ 60 մլրդ դրամը կուղղվի գերմանա-հայկական հիմնադրամինՙ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար, 3,9 մլրդ դրամըՙ ՓՄՁ ունիվերսալ վարկային կազմակերպությանը, դարձյալ փոքր բիզնեսի վարկավորման համար, 1,9 մլրդ դրամը` արտահանման հիմնադրամին, մնացածը` պետական պարտքի կառավարմանը, որից ներքին շուկայի համար թողարկած պետական պարտատոմսերի տոկոսները որոշակիորեն կնվազեն: Այս մասին երեկ կառավարության նիստի ժամանակ, ապա նաեւ մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը :

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի առնչությամբ կարեւորեց պարզաբանումներ ներկայացնելը, ասելով, որ «մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել եւ սեւացնել այն»: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը վարձել է աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին` այս գործընթացը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Տեղաբաշխումն իրականացրել են դարձյալ աշխարհում հայտնի երեք ընկերություններՙ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը: Տեղաբաշխումն իրականացվել է շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին եւ այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով: Ըստ վարչապետիՙ տեղաբաշխման շնորհիվ «մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաեւ 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաեւ մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը»:

Տիգրան Սարգսյանը կարեւորեց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդնողների քարտեզի վրա, եւ այսուհետեւ 100-ից ավելի հեղինակավոր ներդնողներ հետեւելու են Հայաստանի բոլորՙ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա նաեւ մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում եւ ավելի մատչելի ֆինանսական միջոցներ ստանալուն համաշխարհային ֆինանսական շուկաներումՙ ավելի ցածր տոկոսադրույքներով:

Այս նույն հիմնավորումները մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նաեւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նաեւ նշեց այլ գործոններ, որոնցով պայմանավորվել է եվրոպարտատոսմերի թողարկումը Հայաստանի կողմից: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափորոշիչներով Հայաստանն անցել է աղքատ երկրներից միջին եկամուտներ ունեցող երկրների շարքին, եւ մեզ այլեւս չեն տալիս արտոնյալ վարկեր: Սա նաեւ նշանակում է երկրի ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիա, քանի որ եվրոպարտատոսմերի թողարկմամբ հնարավոր կլինի գումարներ ստանալ ոչ միայն միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ դոնոր երկրներից, այլեւ մասնավոր հատվածից:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդնող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդնողից կախում չկա: Նրանցից 42 տոկոսը ԱՄՆ-ի ներդնողներ են, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդնողները, մնացածը` այլ երկրներից: Հայակական եվրոպարտատոմսերի վերջնական պահանջարկը ավելի մեծ է եղել եւ կազմել է 2,7 մլրդ դոլար:

«Ինչո՞ւ ռուսական ավելի ցածր տոկոսով վարկը փաստացի փոխարինվեց ավելի բարձր տոկոսով վարկի հետ» հարցին ֆինանսների նախարարը պատասխանեց, որ չի կարելի համեմատել այս երկու վարկերը, քանի որ ռուսական վարկը լողացող է` լիբոր գումարած 3 տոկոս, ինչը նշանակում է, որ այն կարող է փոփոխական լինել: Դա չի կարելի համեմատել ֆիքսված տոկոսադրույք ունեցող եվրոպարտատոմսերի հետ: Բացի դրանից, այլեւս անհրաժեշտ չի լինի 7 տարի սպասարկել ռուսական վարկը: Միեւնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ 700 մլն դոլար եվրոպարտատոմսերի մարումը 7 տարի հետո պետք է կատարվի միանգամից: Ընդ որում, չբացառելով այդ նպատակով նոր պարտատոմսերի թողարկումը, բայց դժվարացավ ասել, դա ե՞րբ է հնարավոր` 3, 7, թե 10 տարի հետո: Նախարարի հավաստմամբՙ պարտատոմսերի թողարկման շնորհիվ 2014-ի բյուջեում 18 մլն դոլարի խնայողություն կունենանք:

Նախորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական