Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ

03/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) երեկ մեկնարկեց «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որի բացմանը ներկա էին կրթության ու գիտության նախարարը, Հայաստանում Իտալիայի դեսպանը, մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Ճապոնիայից եւ այլն:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանն ասում է, որ գիտաժողովի կազմակերպման գաղափարը կար դեռ 2 տարի առաջ, իսկ ծրագրի վրա սկսել են աշխատել շուրջ 7-8 ամիս առաջ: Արա Երեմյանի փոխանցմամբ` գիտաժողովին մասնակցում են 6 երկրներից, իսկ նախատեսված դասախոսություններին ներկա կլինեն նաեւ Մանկավարժական համալսարանից դասախոսներ, ուսանողներ, մագիստրոսներ, պրոֆեսորներ եւ այլք:

Կրթության արդիականացման, այսինքնՙ հենց բուն թեմայի վերաբերյալ Արա Երեմյանը նշում է, որ արդիականացման առաջին նախապայմանը կրթության որակի կատարելագործումն է, իսկ դա կարող է արվել համալիր միջոցառումներով: Գիտաժողովը դրանցից մեկն է: Նախատեսվում է, որ գիտաժողովից հետո կամփոփվեն արդյունքները, որոնց հիման վրա կշարունակվեն խորհրդատվություններն ու մյուս աշխատանքները:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես կրթության արդիականացման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց. «Կրթության արդիականացում ասելով շատերը պատկերացնում են նորոգված սենյակներ, շքեղ շքամուտքեր, սակայն դրանք ընդամենն ածանցյալներ են: Իսկ ինձ համար կրթության արդիականացումը նախ եւ առաջ նշանակում է Հայաստանի քաղաքացու կրթական պահանջների բավարարման հնարավորություն»:

Ըստ նախարարի` պետք է դնենք հետեւյալ հարցադրումը` ո՞ւմ եւ ինչի՞ համար է պետք կրթության արդիականացումը, չէ՞ որ կրթությունը միայն դասագրքերն ու դասախոսությունները չեն, այլ կրթությունն առաջին հերթին փիլիսոփայություն է:

«Անձամբ իմ եւ եվրոպացի մեր գործընկերների համար Հայաստանի կրթական համակարգի կարեւորագույն ցուցանիշն այն է, որ եվրոպական 47 երկիր Հայաստանին վստահեց Բոլոնիայի գործընթացի բարձրագույն կրթական բարեփոխումների ողջ ընթացքի կոորդինացման եւ ուղղորդման պատասխանատվությունը, մի բան, որի մասին 7 տարի առաջ որեւէ մեկը երազել անգամ չէր կարող», հավելեց նախարարը:

Իսկ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց կրթության ու գիտության նախարարությանը` հանձին Արմեն Աշոտյանի, հետեւողական աշխատանքի համար, որ կատարվում է մեր կրթական համակարգը միջազգային համակարգում ինտեգրելու նպատակով:

Մանկավարժական համալսարանի կազմակերպած գիտաժողովին վերոնշյալ երկրներից մասնակիցների ընդգրկումը ցույց է տալիս, որ կրթության արդիականացման թեման օրակարգային է ամբողջ աշխարհում:

Ընդհանրապես յուրաքանչյուր գիտաժողով բերում է նոր հնարավորություններ, ուստի այս գիտաժողովի ընթացքում փորձի ու տեղեկատվության փոխանակումը, քննարկումները քայլ առ քայլ կնպաստեն Հայաստանում կրթության արդիականացմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՐԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԼԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀՐԱՅՐԻ ՀԵՏ ԱՆՀՆԱՐԻՆԸ ԴԱՐՁՐԵՑԻՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ…»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀՐԱՅՐԻ ՀԵՏ ԱՆՀՆԱՐԻՆԸ ԴԱՐՁՐԵՑԻՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ...»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական