Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՒՍՈՒՑԻՉ ՄԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԷ» ԾՐԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2000 թվականից գործող «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրն ամեն տարի ֆինանսական օգնություն է տրամադրում Հայաստանում ու Արցախում Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցների մանկավարժներին: Ծրագիրն իրականացնում է Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ), իսկ մանկավարժներին տրամադրվող օգնությունը հավաքվում է Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության կազմակերպած հանգանակությամբ:

Սեպտեմբերի 27-ին Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի աշխատակիցները ստացան իրենց համար հանգանակված գումարները. 64 մանկավարժից յուրաքանչյուրը` 130 դոլարին համարժեք դրամ, իսկ 15 օժանդակ աշխատողից յուրաքանչյուրը` 30 դոլարին համարժեք դրամ:

Ստեփանավանի թիվ 6 դպրոցի աշխատակիցները թեքեյանցիների համար ամեն այցելության ժամանակ ունեն մի անակնկալ, որը սովորաբար կապված է լինում դպրոցի շենքային ու կրթական պայմանների բարելավմանը: Այս անգամ էլ նրանք հպարտությամբ ցույց են տալիս, թե ինչպես են շարունակում բարեկարգել դպրոցը, իսկ տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանը կրթական հաջողությունների մասին խոսելիս հպարտանում է, որ այս տարվա 20 շրջանավարտից 16-ն ընդունվել են բուհեր: Հետեւաբար պատահական չէ, որ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է, նույնիսկ երկու մասնաշենքն արդեն հազիվ են բավականացնում: Ի տարբերություն հանրապետության շատ դպրոցներում աշակերտների ու ուսուցիչների թվի կրճատման միտումին` Ստեփանավանի Թեքեյանի անվան դպրոցում նրանց թիվը ավելանում է: Վոլոդյա Մարտիրոսյանը մեջբերում է իրենց դպրոցի վիճակագրությունը` 1999-ին ունեցել են 192 աշակերտ, իսկ այսօր` 410: 2011 թվականից հետո` մի տարվա ընթացքում աշակերտների թիվը միանգամից ավելացել է 150-ով: Հետեւաբար ավելանում է եւ ուսուցիչների թիվը: «Հերթագրված մասնագետներ էլ կան, որ սպասում են դպրոցում աշխատանքի ընդունվելուն», հավելում է տնօրենը:

Այստեղ նաեւ դասավանդում են ուսուցչուհիներ, որոնք տարիներ առաջ ավարտել են նույն դպրոցը եւ բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել որպես մանկավարժներ: Տոնոյան Շուշանիկը նրանցից մեկն է, խոստովանում է` իրեն աշխատանքի ընդունելիս հօգուտ իրեն փոքր-ինչ կողմնակալություն արեցին, քանի որ նույն դպրոցի շրջանավարտ է: Թեեւ երեխաների հետ աշխատելը հեշտ չէ, սակայն Շուշանիկն աշխատանքը հեշտացնելու իր սկզբունքն ունի. «Եթե գործդ սիրով ես կատարում, ապա դժվար չի լինում»:

Առաջին հայացքից նկատելի էր` դպրոցում երիտասարդ կադրեր են աշխատում: Փարիզի «Արշակ Չոպանյան ինստիտուտի» տնօրեն եւ հրատարակիչ Վարուժան Սիրապյանը , որը սեպտեմբերի 27-ին սիրով միացել էր «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագրի այցելությանը, նունյպես ընդգծեց. «Շատ լավ նշան է, որ երիտասարդները ձգտում եւ ուզում են դասավանդել դպրոցում»:

Վարուժան Սիրապյանն իր ստացած առաջին տպավորություններով գնահատում է` դպրոցը համապատասխանում է իր տեսած եվրոպական դպրոցների չափանիշներին:

Ստեփանավանի թիվ 6 դպրոցի մի մասնաշենքը կառուցվել է 2004-ին «SOS ներդրումների հիմնադրամի», իսկ մյուս մասնաշենքը` 2011-ին «Լինսի» հիմնադրամի միջոցներով:

Ստեփանավանում գործում է 6 դպրոց, եւ մրցակցության մեջ 6-րդ դպրոցը հիմա առաջինն է, քանի որ ինչպես նշում է «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագրի համակարգող եւ ԹՄՄ գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը ՙ «Ամեն այցելության ժամանակ, կարծես, նոր դպրոց ենք տեսնում»:

Իսկ երբ խոսք գնաց խնդիրներից, մանկավարժներն առաջինը շեշտեցին ավտոբուսի հարցը: Ասում ենՙ դպրոցի աշակերտներին տեղափոխող ավտոբուսն այնքան հին է, որ Ստեփանավան եկած զբոսաշրջիկները լուսանկարում են որպես հնություն: Արդեն վաղուց ավտոբուսը փոխելու կարիք կա:

Դպրոցը կազմակերպում է ինչպես ավտոբուսով տեղափոխելը, այնպես էլ ներսում աշակերտների սնվելը: Հարցին` իսկ դպրոցի բյուջեն արդյոք բավականացնո՞ւմ է բոլոր ծախսերի համար, տնօրենը պատասխանում է. «Դրա համար տնօրենը պետք է լինի տնտեսող եւ տնտեսագետ»: Ես կավելացնեի` նաեւ բարեխիղճ ղեկավար, քանի որ այս հատկանիշից է կախված ամեն մի դպրոցի ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ կրթության որակը:

Իսկ կրթության որակը խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանում: Վարուժան Սիրապյանը տեղեկացնում է` Ֆրանսիայում էլ կրթության մակարդակն իջած է. «Այնտեղ ամեն նոր նախարար ուզում է նոր օրենք հանել ավելի լավացնելու համար, սակայն դե ֆակտո կտեսնենք, որ ավելի հետ կգնա»:

Գիտելիքի եւ ուսման նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում էլ փոխվել է, ցավոք` ոչ դեպի դրականը: Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, բանաստեղծ Գարեգին Գեւորգյանը փաստում է, որ դեպի բուհեր ուսանողների հոսքի նվազման միտում կա: Ըստ նրա` լինում են դեպքեր, երբ բուհ դիմողներն անգամ չգիտեն, թե ո՞ր առարկաները է պետք հանձնել տվյալ բաժինն ընդունվելու համար, էլ չխոսենք, որ ուզում են ընդունվել, բայց չգիտեն, թե ո՞ր բաժինը կամ բուհը, մտածում են` «էնքան որ ընդունվենք»:

Գարեգին Գեւորգյանը նույնպես միացել էր Ստեփանավանի թիվ 6 դպրոց այցելությանը: Այստեղ ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ նա բաժանեց գրքույկներ, որոնք կկողմնորոշեն նրանց, ովքեր ուզում են շարունակել կրթությունը Պետական մանկավարժական համալսարանում:

Կապը Թեքեյան միության հետ

Ինչպես Թեքեյանի անունը կրող մյուս դպրոցները, Ստեփանավանի 6-րդ դպրոցն էլ միշտ պահում է իր կապը Թեքեյան մշակութային միության հետ: Եվ կրթօջախում, բացի նրանից, որ ծրագրով սովորեցնում են Թեքեյանի ստեղծագործությունները, նաեւ կազմակերպում են Թեքեյանին նվիրված միջոցառումներ: Իսկ ԹՄՄ-ն «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագրի այցելություններից բացի` տարվա ընթացքում ԹՄՄ-ը մշտապես կապված է Թեքեյանի անվան դպրոցների հետ:

Գայանե Մուրադյանի նախաձեռնությամբ Թեքեյանի անվան դպրոցներն ամեն տարի ստանում են գրքեր միությունից: Դրանք Հայաստանի ԹՄՄ ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված գրքերն են` արդի հեղինակների ստեղծագործությունները, որոնք հեղինակները ներկայացնում են 5-ական օրինակներով, որպեսզի հետո բաժանվեն դպրոցներին:

Ներառական կրթությունը

Անցյալ տարվա հունվարից Ստեփանավանի թիվ 6 դպրոցն ընդգրկել է ներառական կրթությունն իր գործունեությունում: Առողջական տարբեր խնդիրներ ունեցող 50 երեխա այսօր ներառական ծրագրով կրթություն է ստանում այս դպրոցում: Նրանցից մեկը տասնամյա Մելսիկն է: Մյուս աշակերտների հետ Մելսիկն արդեն մտերմացել է, չարություններն էլ միասին են անում: Ասում է, որ այս դպրոցում սովորելն իր համար ամենեւին դժվար չէ: Սակայն կան ներառական կրթությամբ սովորող աշակերտներ, որոնք հիմնական ծրագիրը հեշտ եւ արագ ընկալել չեն կարողանում, նրանց հանձնարարություններն առանձին են պատրաստվում:

Պատմության ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը գտնում է, որ մի կողմից ճիշտ է ներառական կրթությունը, մյուս կողմից` ոչ: Ըստ նրա` երեխաների համար լավ է. այլեւս չեն կոմպլեքսավորվում, փոքրուց սովորում են հարմարվել հասարակության մեջ, յուս աշակերտներն էլ` նրանց հետ Սակայն, մյուս կողմից, դասարանում ուսուցումը դառնում է շերտավորված, քանի որ ներառականով սովորող երեխաների հետ պետք է առանձին աշխատանք տարվի:

«Ներառական կրթությանը ուսուցիչներս ավելի դժվար հարմարվեցինք, քան աշակերտները», անկեղծանում է Գայանե Սիմոնյանը, եւ եզրահանգում` ամեն դեպքում ավելի լավ է, որ լինի ներառական կրթությունը, քան չլինի:

Նկար 1. Վարուժան Սիրապյանը քիմիայի դասասենյակի լաբորատորիայում

Նախորդ գրառումը

ԱՆՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՈԽԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հաջորդ գրառումը

«ԱՄԵՆ ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒՆԻ ԼՈՒՍԱԲԱՑ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԱՄԵՆ ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒՆԻ ԼՈՒՍԱԲԱՑ»

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական