Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանից նոր տարածքներ գրավելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար. Փաշինյան

17/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդիկ չէին սպասում, թե ՀՀ կառավարությունն ինչ կանի Արցախից բռնի տեղահանված 100 հազար մարդկանց ընդունելու, կացարանով ու սնունդով ապահովելու համար։ Իրենք էին անում ամեն ինչ. Եվրախորհրդարանում, իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, որ արդեն հատկացումներ են արել Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։

«Ցավալի է, որ ի հեճուկս Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի կոչերի՝ ի վիճակի չեղանք կանխել ԼՂ-ի էթնիկ զտումները։ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքը բացելու 3 քննարկում է եղել, բայց՝ անօգուտ։ Ռուսաստանի խաղաղապահների անգործության հետևանքով ԼՂ-ի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Ադրբեջանը հստակ ու աներկբա ի ցույց էր դրել ԼՂ հայերի կյանքն անհնար դարձնելու ծրագրերը։ Լաչինի միջանցքը փակելուց հետո Ադրբեջանը ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների է ենթարկել ԼՂ հայությանը, իսկ միջանցքը բացեց, որպեսզի ԼՂ-ը հայաթափվի, հայերը հեռանան իրենց տներից։

Ի հեճուկս բոլոր պատերազմների ու ճգնաժամերի՝ ես Եվրոպայի խորհրդարան եմ եկել ասելու, որ մեր տարածաշրջանն ունի խաղաղության կարիք։ Խաղաղության մասին մեր պատկերացումները չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին։ Մենք խաղաղության գործընթաց ենք ստանձնել։ Բայց արդյո՞ք հնարավոր է այդ գործընթացը, եթե տեղի են ունենում էթնիկ զտումներ, եթե կան զոհեր ու անհետ կորածներ»։

Փաշինյանը շեշտեց, որ ըստ բազմաթիվ պայմանավորվածությունների՝ հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ տարածքով, իսկ Ադրբեջանը ճանաչումէ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քկմ տարածքով։

Այնուհետև Փաշինյանը դիտարկեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի նշել՝ քանի քառակուսի կիլոմետր տարածքով։

«Արդյո՞ք դա 29.800 քկմն է, որի շուրջ պայմանավորվածություն կա»,- հարցրեց Փաշինյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը առանց միջանցքային խոսակցությունների՝ միմյանց համար պետք է բացեն ճանապարհները։

Իսկ ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», որը շեշտում է Ադրբեջանը, նման պայմանավորվածություն Ալիևի հետ չի եղել։ Միջանցք նշանակում է արտատարածքային հատված, ինչի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել. նշեց Փաշինյանը։

«Պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանից նոր տարածքներ գրավելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար»,- եվրոպացի պատգամավորներին ասաց Հայաստանի վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանի 1016 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Հայաստանը պատրաստ է գերիների վերադարձն ապահովել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Ադրբեջանին տալ ականապատված տարածքների բոլոր քարտեզները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարկ է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը

Հաջորդ գրառումը

Կորցրեցի առաջնագծում մարտնչող թոռնիկիս. հիմա ապրում եենք բժիշկների համար նախատեսված սենյակում. Արցախից բռնի տեղահանված կին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կորցրեցի առաջնագծում մարտնչող թոռնիկիս. հիմա ապրում եենք բժիշկների համար նախատեսված սենյակում. Արցախից բռնի տեղահանված կին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական