Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտվող ձիու ճակատագրի անորոշությունը

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանին հնարավոր կլինի՞  ներքաշել Իսրայելի հետ պատերազմի հորձանուտի մեջ

Վերջերս Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր կատարող երկրները  «խաղադրույք են դնում պարտվող ձիու վրա»: 

Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց, Իրանի ԱԳՆ խոսնակ Քանանին «Ալ-Աքսայի փոթորիկ» օպերացիայի կապակցությամբ Պաղեստինի ժողովրդին շնորհավորելու առիթ ունեցավ եւ ասաց, որ դա «սիոնիստների» դեմ դիմադրության շարժման հաղթանակների շարունակությունն է: Պաղեստինցիներին իր աջակցությունը   հայտնեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆեվին: 

Իսկ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության գլխավոր կազմակերպիչն էլ  շնորհակալություն հայտնեց Իրանին՝ հարձակման կազմակերպման հարցում ցուցաբերած օգնության՝  զենքի մատակարարման եւ ֆինանսական աջակցության համար:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Թեհրանը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հյուրընկալել է Գազայի հատվածի վերահսկողությունն իրականացնող պաղեստինյան երկու խմբավորումների ղեկավարներին:  ՀԱՄԱՍ կազմակերպության  գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիան եւ Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման Գլխավոր քարտուղար  Զիյադ ալ-Նախալահը  տարբեր մակարդակներով ԻԻՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումից բացի, ընդունելության են արժանացել  նաեւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Խամենեիի կողմից:
Ներկայումս,  հակաիրանական ճակատը, որի մեջ  Ադրբեջանի ներգրավվածությունն աստիճանաբար ավելի է ընդգծվում,  փորձում    է  Ալ-Աքսայի ու  վերը նշված  հանդիպումների միջեւ ուղիղ կապ տեսնել: 

Հատկանշական է, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել այնպիսի ժամանակահատվածում, երբ նշված պաղեստինյան խմբավորումների, ինչպես նաեւ Իրանի ու այդ երկու կազմակերպությունների միջեւ  հարաբերություններում որոշակի լարվածություն կար:

ՀԱՄԱՍ-ի ու Ջիհադի ղեկավարության հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումների մասին տեղեկատվություն հրապարակած իրանական «Քեյհան» օրաթերթն իր հոկտեմբերի 10-ի համարում անդրադարձել է  Վաշինգտոնում լույս տեսնող    The Hill  կայքի՝ «Ալ-Աքսայի փոթորիկ»  ռազմական գործողությանը, ինչպես նաեւ  Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա դրանց հնարավոր հետեւանքներին:

«Քեյհանն» իր առաջնորդող հոդվածում մեջբերում է կատարել  The Hill պարբերականից, այն մասին,  որ  անկախ Իսրայելի նկատմամբ  կազմակերպված լայնածավալ ռազմական գործողությունում  Իրանի ներգրավվածության աստիճանից,  Թեհրանի հայտարարած անվերապահ  աջակցությունը պաղեստիցի աշխարհազորայիններին իր մեջ Վաշինգտոնին ուղղված հստակ ուղերձ էր  պարունակում:  Ըստ «Քեյհանի»,  The Hill կայքը նաեւ  նշում է, որ թեեւ ԱՄՆ-ին չի հաջողվել Իրանի ուղղակի մասնակցության մասին փաստեր ներկայացնել, սակայն բոլորին է հայտնի պաղեստինցի աշխարհազորայիններին Իրանի ցուցաբերած ֆինանսական ու լոգեստիկ աջակցության մասին: 

ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էլ իր X հաշվի գրառման մեջ նշել է հետեւյալը. «Կարեւոր է իմանալ՝ Իսրայելին ուղղված  ՀԱՄԱՍԻ վայրագ հարձակումը տեղի է ունեցել այդ կազմակերպության որոշմա՞մբ, թե՞ Իրանի հոգեւորականների հրահանգով»: Եվ ինքն էլ  շտապել  է իր հարցի պատասխանն անձամբ տալ, ասելով՝  «Ժամ առ ժամ հստակեցվող փաստերը վկայում են, որ Իսրայելի վրա իրական հարձակվողը հենց Իրանն է եղել»:

Հասկանալի է, որ հակաիրանական ճակատի կողմից  «Ալ-Աքսայի» գործողություններում  Իրանի անմիջական մասնակցության մասին հայտարարություններն ունեն հստակ նպատակ՝ մեղադրել Իրանին պատերազմ հրահրելու  մեջ եւ ներքաշել Իսրայելի հետ ռազմական գործողություններում: 

Հնարավոր  կլինի՞  Իրանին ներքաշել Իսրայելի հետ պատերազմի հորձանուտի  մեջ եւ արդյո՞ք մերձավորարեւելյան լայնածավալ պատերազմի մեջ «թուրանական» աշխարհի միավորմանը խոչընդոտող Իրանի  ներգրավվածության հարցում շահագրգիռ երկրների ցանկում Թուրքիան ու Ադրբեջանը պատվավոր տեղեր չեն զբաղեցնում: Կարծում ենք  պատասխանն ակնհայտ է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

Նախորդ գրառումը

Արմեն Գրիգորյանի եւ Խալաֆ Խալաֆովի սինխրոն այցը Թեհրան

Հաջորդ գրառումը

Բաքուն փորձում է ստեղծել Հայաստանի նոր կերպար՝ հակասեմականության օջախ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում Ստամբուլում

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական