Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնի համար տենդերը շահեցին…

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Երեւանն ունի  չընտրված քաղաքապետ:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երեւանի քաղաքապետ է ընտրվում ոչ թե երեւանցիների ձայների մեծամասնության, այլ ավագանի մտած  կուսակցությունների քաղաքական դավադիր պայմանավորվածությունների արդյունքում:

«Մայր Հայաստան» դաշինքը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ իրեն ո՛չ քաղաքապետի, ո՛չ ավագանու պաշտոնները չեն հետաքրքրում: Նրանց մասնակցությունն ընտրություններին միայն մեկ նպատակ ուներ՝ Երեւանի իշխանություններին փոխելով՝ հասնել ամբողջ երկրի իշխանափոխությանը, որովհետեւ գաղտնիք չէ՝ Երեւանի քաղաքապետարանի, Կառավարության ու մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ մեկ ուղիղ գիծ է միշտ անցնում՝ նույն քաղաքական ուժի վերարտադրությամբ՝ ռուսական «մատրյոշկայի» սկզբունքով:

Եթե Երեւանում փոխվեր իշխանությունը, ապա կարճ ժամանակ հետո Կառավարության շենքում ու Բաղրամյան 26-ում էր իշխանափոխություն լինելու: Հենց սրան էր ձգտում Անդրանիկ Թեւանյանը, հենց սրան էր ձգտում «Մայր Հայաստան» դաշինքը՝ դեմ չլինելով, որ Երեւանի քաղաքապետ դառնա Հայկ Մարությանը, ինչը եւ նրա փափագն էր:

Մինչ մենք զբաղված էինք Արցախով, արցախցիներին պատուհասած պատերազմով ու արտագաղթով, անհրաժեշտ  քվե հավաքած  մյուս 4 ուժերը ձայների առքուվաճառքի, սակարկման, խաղադրույքներ կատարելու քաղաքական եռուզեռի մեջ էին: Եվ հոկտեմբերի 10-ին, ամեն ինչ արդեն որոշած, դերակատարումները բաշխած ու մի քանի անգամ «գլխավոր փորձ» արած՝ Երեւանի նորընտիր ավագանին խաղաց Երեւանի 2800-ամյա պատմության մեջ  ամենախայտառակ տրագիկոմեդիան:
Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացը» նույնպես բոյկոտել էր նիստը, քանի որ Դոգի (հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյան) ղեկավարած «Հանրային ձայնի» հետ  համաձայնության չէր եկել:

«Հանրային ձայնի» ավագանու 5 անդամները, նիստը չբոյկոտելով, արդեն իսկ կարող էին շնորհավորել Տիգրան Ավինյանին, որովհետեւ իրենց ներկայությամբ քվորում ապահովեցին, ու թեեւ Ավինյանին ձայն չտվեցին, բայց քվորում ապահովելն արդեն իսկ ձայն էր:

«Հանրապետություն» կուսակցությունը, մինչ հոկտեմբերի 10-ի ավագանու առաջին նիստը, արդեն հայտարարել էր, որ իր ձայնը չի տալու պրոռուսական ուժերին: Իսկ այդպիսիք նա համարում է առնվազն 5 ուժի՝ այդ թվում ավագանու ընտրությունների շեմը հաղթահարածներին:  Այդպիսով «Հանրապետությունը» պարզ ասել էր, որ կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ… միայն ՔՊ-ի հետ: Թեեւ կուսակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարել էր, թե Փաշինյանին միակ ընդդիմադիր քաղաքական ուժն իրենք են:

Ինչ խոսք, հոկտեմբերի 10-ին լիարժեք ապացուցեցիք, որ «Փաշինյանին միակ ընդդիմադիր քաղաքական ուժն եք»:

 Ավինյանի քաղաքապետ դառնալը ոչ մեկի համար անակնկալ չէր, ու ոչ ոք թեկուզ թաքուն հույս չէր էլ փայփայում, թե քվեարկության պահին կարող է շրջադարձ կամ բեկում տեղի ունենալ:

32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով «Հանրապետություն»  ու «Հանրային ձայն» կուսակցությունները երեւանցիների կողմից չընտրված Տիգրան Ավինյանին, այնուամենայնիվ,  դարձրին Երեւանի քաղաքապետ:

Ըստ նախապես գրված սցենարի՝ քվերակությունից անմիջապես հետո Տիգրան  Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը համագործակցության, այն է՝ կոալիցիայի հուշագիր ստորագրեցին:

Տիգրան Ավինյանի ու Քպ-ի հետ ամեն ինչ «էն գլխից» էր պարզ: Իսկ Արտակ Զեյնալյանը….

Արցախյան պատերազմի միջով անցած, Արցախում ոտքը կորցրած, հիմա էլ Արցախը կորցրած Զեյնալյանը կոլաիցիա է կազմում Ավինյանի հետ, որպեսզի դառնա նրա տեղակալը:

Ու հրապարակավ հայտարարում է, որ երեւանի ավագանու ընտրությունները տենդեր էին, պաշտոն ստանալու մրցույթ: Բառացի այդպես էլ ասաց՝ տենդեր… պաշտոնի մրցույթ:

Ու թեեւ այս խայտառակ ձեւակերպումից հետո նա փորձում էր համոզել լրագրողներին, թե «Հանրապետություն» կուսակցությունը եւ ինքը՝ որպես այդ կուսակցության քաղաքապետի թեկնածու, Քպ-ի հետ կոալիցիա կազմեցին, որպեսզի ընտրությունների 2-րդ փուլի համար գումարներ չծախվեն, առանց այն էլ այս դժվար ժամանակներում Երեւանը ցնցումների չենթարկվի, ու ամենակարեւորը, որ իբր ինքը Ավինյանի հետ համագործակցում է հանուն Հայաստանի ինքնիշխանության… արցախյան հերոսամարտի միջով անցած, որակյալ բժիշկ ու իրավապաշտպան Զեյնալյանը, մեղմ ասած,  խղճահարություն առաջացրեց:

Արտակ Զեյնալյանը բարձրաձայն ասել ու ինքն իրեն լսե՞լ է, երբ ասում է, որ Քպ-ի հետ կոալիցիա է կազմել՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, ու որպեսզի պրոռուսական քայքայիչ ուժերը Հայաստանից հեռանան, կառավարման որեւէ ղեկի չմոտենան:

Զեյնալյանը պարբերաբար կրկնում էր, որ ընտրությունների արդյունքները ոչ ոք չի վիճարկել, որ ամեն ինչ լեգիտիմ է եղել՝ ժողովրդի ցանկությամբ ու նրա կամքով:
Եթե ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերը եւս ժողովրդի ձայնն են ստացել ու լեգեիտեմ են, բայց  նրանց հետ «Հանրապետությունը» կոալիցիա երբեք չի կազմի, որովհետեւ «պրոռուսական քայքայիչ են», նշանակում է՝  ում հետ «Հանրապետությունը» հաճույքով ու անվերապահորեն կոլալիցիա կազմեց, պրոռուսական չէ, բայց ի՞նչ է… ազգայի՞ն: ՔՊ-ն, Փաշինյանը, Ավինյանն ազգայի՞ն ուժեր են:

«Հանրապետությունը» Քպ-ի հետ կոալիցիա կազմեց՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության. 40 անգամ կրկնեց Զեյնալյանը:
Լո՞ւրջ, Արտակ Զեյնալյան: Ո՞ր ինքնիշխանության մասին է խոսքը, որը վտանգվել է հենց այն իշխանության օրոք, որի հետ կոալիցիա կազմեցի՞ք:

Այն իշխանության, որի օրոք արդեն 2 տարի ադրբեջանական զորքը 200 քկմ մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու դուրս չի՞ գալիս, որի պարագլուխն ասաց՝ տարին 12 ամիս ձնոտ սարերի կողքին ես զինվոր չեմ կանգնեցնի ու Հայաստանի ինքիշխան տարածքի ռազմավարական նշանակության բոլոր սարերը տվեց թշնամո՞ւն, որն ասաց՝ Ալ Լճերի 30 տոկոսի համար ես կռիվ չեմ տա ու Հայաստանի ինքնիշխան տարածքի ջրային ռեսուրսները տվեց թշնամո՞ւն, որն Ադրբեջանին հանձնեց այն Արցախը, որտեղից Դուք 30 տարի առաջ հաշմանդամ դարձա՞ծ եք վերադարձել Հայաստան:

Այն իշխանության, որի պարագլուխը Երեւանի քաղաքապետարանի բակում տեղադրված 2800-ամյա կադաստրի քարե թուղթը թողած՝ Ալիեւից կադաստրի թո՞ւղթ է մուրոմ: Ա՞յդ ինքնիշխանության համար պայքարող իշխանության հետ կոալիցիա կազմեցիք:

Ու 30 տարի էր պետք, որ հասկանայինք՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Ձեզ համար պաշտոնի մրցույթ էր, ընդամենը….տենդեր, ինչպես առանց թաքցնելու՝ հայտարարեցիք:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Ինչո՞ւ Արցախը հայաթափվեց

Հաջորդ գրառումը

Բեռլինի ֆիլհարմոնիային չի՞ մտահոգում, որ Թուրքիան վարկաբեկում է իրեն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

Բեռլինի ֆիլհարմոնիային չի՞ մտահոգում, որ Թուրքիան վարկաբեկում է իրեն

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական