Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները, եթե ՀՀ-ն կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն, որն ուղղված կլինի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:

«Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումները»,- ասել է Էրդողանը։

Նա նաև կոչ է արել Իրանին «մասնակցել այդ պատմական նախագծին , որը ճանապարհ կբացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման քաղաքական և տնտեսական քայլերի համար»: