Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Երկվորյակներին փրկել են, սակայն իրենք՝ զոհվել

Իսրայելցի ամուսինները ահաբեկչության ժամանակ փրկել են տասը ամսական երկվորյակներին, սակայն  իրենք զոհվել են։

Ողբերգությունը տեղի է ունեցել Գազային սահմանակից Քֆար Ազա գյուղում։ Իտայը և 30-ամյա Հադար Բերդիչևսկին իրենց 10 ամսական երկվորյակներին թաքցրել են անվտանգության սենյակում (մամադ), որպեսզի նրանց փրկեն  ՀԱՄԱՍ-ի զինյալներից։ Երբ ահաբեկիչները ներխուժել են նրանց տուն, Իթայը և Հադարը փորձել են դիմադրել, բայց սպանվել են:

Ըստ Walla պորտալի՝ երեխաները  մամադայում անցկացրել են մոտ 14 ժամ, մինչև նրանց գտել են և հանձնել տատիկին։