Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահի հրամանագիրը անօրինական է և ոչ լեգիտիմ:
Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել հանրաքվեի միջոցով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը. ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այս հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կոշտ ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում, այն անվավեր է և ոչինչ չի նշանակում»,- գրել է Բեգլարյանը TG-ի իր ալիքում։