Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հույներից Այա Սոֆիա տաճարին առնչվող սկանդալային խոսքեր. ինչպե՞ս ենք հանդուրժում»

19/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս վերնագրով թուրքական «Ենի Աքիթ» թերթի սեպտեմբերի 13-ի համարում հրապարակել է մի նյութ, որը ներառում է, այսպես կոչված, սկանդալային այս խոսքերին «Թուրքական նավագնացության և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի՝ Turk DEGS»-ի ավելի քան լկտի արձագանքը: Նախքան նյութին անդրադառնալը, նշենք, որ «Ենի Աքիթ»-ը  իշխանամետ լինելուց զատ, նաև մոլի իսլամամետ թերթ է: Ահա թե ինչ է գրել .

«Twitter-ի հաշվում Այա Սոֆիային հակացված բաժնում տաճարը ներկայացվում է որպես «Քրիստոսի մեծ եկեղեցին»: Ավելին՝ նույն տեղում Ստամբուլն էլ անամոթաբար կոչվում է  Կոնստանտինոս կայսեր անունով, թե մեր թվարկության 38 թ. ի վեր՝ մինչև մեր օրերը, տաճարը քրիստոնեությանն է ծառայել, որտեղ հնչել են քրիստոնեական աղոթքներ:

Թուրքական նավագնացության և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի արձագանքը.

Այս կենտրոնը, դիմելով թուրքական իշխանություններին, հարցնում է. «Այս ամենն ինչպե՞ս է թույլ տալիս Թուրքիայի Հանրապետությունը, ինչո՞ւ է հանդուրժում, որ Կ. Պոլսո, այսպես կոչված, «տիեզերական պատրիարքարանի» պաշտոնական կայքէջն ու Twitter-ի հունական հաշիվը Այա Սոֆիան համարի Քրիստոսի մեծ եկեղեցին, Ստամբուլի համար օգտագործի Կոստանդնուպոլիս արտահայտությունը և «տիեզերական» անվանի Ստամբուլի հույն պատրիարքարանը»:

Նախ պետք է նշել, որ «տիեզերականի» կոչումը Կ. Պոլսո հունաց պատրիարքին թուրքական իշխանությունները չեն տվել, նա այդ կոչումն ստացել է նախքան թուրքերի նախնիների նախահայրերի մասին 8-րդ դարի չինական աղբյուրների հիշատակելը:

Ինչ վերաբերում է Կոստանդնուպոլիսին, ապա դա հնագույն Բյուզանդիոնը 324 թ. «Նոր Հռոմ» վերանվանելու և Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Հռոմեական կայսրության մայրաքաղաք հռչակելու արդյունքն է, ում պատվին քաղաքը 330-ին անվանվեց  Կոստանդնուպոլիս: Գալով Այա Սոֆիայի տաճարին, ապա այն  324-327 թթ. Կոստանդիանոս Մեծն է կառուցել: Սակայն տաճարը 404 և 415 թթ. հրդեհից կործանվել է: 532-ին արդեն Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը հրամայել է կառուցել Այա Սոֆիայի նոր տաճար, որը մեր օրեր է հասել այդ նույն տեսքով:

Այլ կերպ՝ թուրքական իշխանությունները մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող Այա Սոֆիան անվանել մզկիթ, որովհետև իսլամն առաջացել է VII դարում, թուրքերի նախահայրերը փոքր Ասիայում հայտնվել են XI դարի վերջերին, իսկ օսմանյան սուլթան Մեհմեդ II-ը  1453 թ. մայիսի  29-ին գրավել է ոչ թե Ստամբուլը, այլ Կոստանդնուպոլիսը և այդ անունը Kostantiniye արաբական տարբերակով պահպանվել է մինչև Օսմանյան կայսրության փլատակների վրա 1923 թ. հոկտեմբերի 29-ին քեմալականների Թուրքիայի Հանրապետության ստեղծումը:

Ավելին՝  Kostantiniye արտահայտությունը շարունակել է պահպանվել նույնիսկ հանրապետության առաջին տարիներին, այն առումով, որ շրջանառության մեջ դրված թղթադրամների ու մետաղադրամների վրա մինչև 1930 թիվը,  երկրում կանտրոնական բանկի հիմնադրումը, որպես թողարկման վայր, եղել է Kostantiniye կնիքը:

 Ի դեպ՝ այդ նույն տարիներին՝ 1932-ին, քեմալական իշխանությունները իբրև մզկիթ գործող Այա Սոֆիան կրկին եկեղեցու էին վերածել, իսկ երկու տարի անց դարձրել թանգարան, այդպես էլ մնաց միչև 2020 թ՝  նախագահ Էրդողանի միջամտությամբ նորից մզկիթի վերածվելը:

Ինչպես երևում է,  սրանց գանգում ուղեղի փոխարեն, աղբ է լցված, անընդհատ կեղտ են արտադրում:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիսի փոխքաղաքապետին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիսի փոխքաղաքապետին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական